Լավ հագնված մի կին փողոցով քայլում էր,իսկ նրան ընդառաջ մի անտուն կին էր գալիս:
Անտուն կինն ասաց.
-Մադամ,2$ տվեք,խնդրում եմ:
Կինը,հանելով 10$ իր գրպանից,ասաց.
-Ասացեք խնդրեմ,եթե ես տամ 10$,դուք երևի գինի կգնեք:
-Ինչ եք ասում,ես արդեն մի քանի տարի է,ինչ չեմ խմում:
-Գուցե Դուք գնաք գնումներ կատարելու:
-Ոչ,ոչ,ինձ համար ուտելիքն ավելի կարևոր է:
-Գուցե Դուք դրանով գնաք գեղեցկության սրահ:
-Գժվե՞լ եք,ես 20 տարի է,ինչ գեղեցկության սրահ չեմ գնացել:
-Այդ դեպքում ես կտամ ձեզ 100$ մի պայմանով,որ Դուք գաք իմ և ամուսնուս հետ ռեստորան:
-Ձեր ամուսինը Ձեզ կսպանի,ես կեղտոտ եմ:
-Ոչինչ,թող իմանա,թե ինչպիսի տեսք ունի այն կինը,ով չի խմում,չի գնում գնումներ կատարելու և չի հաճախում գեղեցկության սրահ!!
Նյութը հրապարակման պատրաստեց` Aseltika.ru-ն