Ահա թե ով է եղել այս ամենի հեղինակը. Եվ ինչպես է այն բացահայտվել

Արդեն ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ճամփեզրին տեղադրել են վարչապետ Փաշինյանի պատկերով և «Նոլիկ», «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ շիրմաքար:

Բնականաբար սոցցանցերի օգտատերերը դա որակավորեցին որպես սրբապղծություն: Իսկ կարճ ժամանակ անց հրապարակվեցին լուսանկարներ, որոնք վկայում էին, որ շիրմաքարն արդեն հեռացված է:

Սոցցանցերում աղմուկ բարձրացրած լուսանկարները մեծ հետաքրքրություն առաջացրեցին բոլորի մոտ: Բոլորին մեկ հարց էր հուզում՝ «Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում…»

MediaNews-ը հավաքագրել է բոլորը փաստերը և կփորձի դրանք ներկայացնել ձեր ուշադրությանը

Լուսանկարները համացանցում հրապարակել է ֆեյբուքյան օգտատեր Արտուշ Վարդևանյանը, ով կարճ ժամանակ անց հեռացրեց իր իսկ հրապարակած լուսանկարները:

Դատելով լուսանկարները հրապարակած օգտատիրոջ լուսանկարներից, կարելի է գալ այն եզրահանգման, որ վերջինս Քոչարյանի աջակիցներից է, իսկ նրա ընկերների ցանկում կարելի է գտնել ադեկվադներ Արթուր Դանիելյանին և blognews.am կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Արտուշ Վարդևանյանի՝ լուսանկարները կայքում հրապարակելուց շատ կարճ ժամանակ անց, լուսանկարները հրապարակվեցին blognews.am կայքում: Ընդ որում լուսանկարներն առաջինը հրապարակվել են հենց blognews.am կայքում 22:16-ի դրությամբ:

Իսկ վերոնշյալ կայքի խմբագիր հանդիսանում է հայտնի ադեկվադ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS