Ահա ինչպիսին է իսկական մանկավարժը: Ես խոնարվում եմ բոլոր մանկավարժների առջև

Մի անգամ ուսուցչուհին  իր դասարանի աշակերտներին հանձնարարեց  կազմել  դասարանի  ցուցակը, և յուրաքանչյուր աշակերտի  անվան դիմաց գրել նրա դրական կողմերը: Նա հատուկ խնդրեց նշել միայն դրական կողմը:

Այնուհետև դասի ավարտին հավաքեց թերթիկները:  Տանը նա խմբագրեց գրությունները և երկու օր անց  յուրաքանչյուր աշակերտին հանձնեց  վերջինիս մասին գրված կարծքիները:

Հանկարծ դասարանում  աշակերտները սկսեցին բարձրաձայն արտահայտել իրենց զգացողությունները, տարբեր կողմերից կսվում էր «Միթե այս ամենը իմ մասին է, մյուս ես չգիտեի, որ ինձ այդքան սիրում են»:

Աշակերտներից մեկը հուզված ձայնով ասաց. «Ես չգիտեի, որ իմ ընկերները  այսքան բարձր են գնահատում ինձ», — ու չկարողացավ զսպել արցունքները: Ուսուցչուհին հուզված նայում էր իր սիրելի աշակերտներին:

Աշակերտների աչքերը փայլեցին, նրանք սկսեցին սիրով նայել իրար, ու նրանք հավատացին իրենք իրենց: Ուսուցչուհին հասել էր իր նպատակին:

Մի քանի տարի անց, երբ այդ աշակերտները դպրոցն ավարտել էին, նրանցից մեկի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ: Նրանցից մեկը ավտովթարի զոհ դարձավ:

Նրան հրաժեշտ տալու եկան դասընկերները և նրանց հետ իրենց ուսուցչուհին:

Մահացած տղայի մայրը  ուսուցչուհուն պարզեց մի հնացած  թղթիկ: Զգացվում էր, որ այն բազմիցս  կարդացվել էր, քանի որ թղթի ծալքերն արդեն պատռվում էին բացելիս:

— Իմ տղան երբեք չէր բաժանվում այդ գրությունից, միշտ իր մոտ էր պահում, ճանաչում եք, — ասաց մայրն ու սկսեց դառնագին լաց լինել:Ուսուցչուհին դողացող ձեռքերով վերցրեց այդ թուղթն ու մոտեցրեց շուրթերին:

Հանկարծ այդ պահին կատարվեց մի զարմանալի բան, մյուսները սկսեցին հերթով գրպններից հանել իրենց մոտ պահված  գրությունները:

-Փաստորեն, բոլորդ պահել եք,- հուզված ասաց ուսուցչուհին:

— Այս գրությունները շատ թանկ են մեզ համար, , ինչպես կարող էինք այն դեն նետել, — ասաց նրանցից մեկը ու փարվեց ուսուցչուհուն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS