Մայամիում աշխատող հավաքարարների բրիգադան սովորականի նման դուրս եկավ աշխատանքի: Նրանք սկսեցին հավաքել ճանապարհի եզրին կուտակված աղբի պարկերը և գցել դրանք աղբատար մեքենայի մեջ:
Հերթական պարկը հանկարծ շարժվեց, և դրա մեջից թույլ բարակ ձայն լսվեց:Բացելով պարկը՝ տղամարդիկ հայտնաբերեցին փոքր շնիկի: Թույլ, անօգնական…նրան հատուկ էին գցել, որ նա ապրելու շանսեր չունենա…
Շունն ուղղակի շուտով կխեղդվեր փակ տոպրակի մեջ և աղբի ծանրության տակ գտնվելով: Ավելի ուշ պարզվեց, որ շնիկն ընդամենը 4 շաբաթական է:
Շանը հասցրեցին անասնաբույժի մոտ, այդ պահին կենդանին թույլ էր, հրաժարվում էր ուտելուց և անդադար կարծես արտասվում էր: Անասնաբույժը պարզեց, որ դրա պատճառը՝ գլխի շրջանում այտուցվածությունն է: Սովորաբար դա լինում է ուժեղ հարվածի պատճառով:
Առաջին մի քանի օրվա ընթացքում շանը, ում Մերրի անվանեցին, անդադար գրկում էին, քանի որ նա իքնուրույն չէր քայլում:
Մոտ 10 օր անց Մերրին գրեթե ապաքինվել էր, նույնիսկ կարողանում էր ինքնուրույն ուտել: Շուտով շնիկը լիովին ապաքինվեց: Նա ուրախ, բարի և խելացի կենդանի է: Նայելով նրան՝ դժվար է հասկանալ նման դաժան քայլի դիմած մարդու շարժառիթը: Այժմ Մերրիի կյանքին վտանգ չի սպառնում, նա ապրում է կենդանիների կացարանում և սպասում է, թե երբ ընտանիք կգտնի: