Աղոթեք. Պարգևիր ինձ Տեր…

Պարգևիր ինձ, Տեր, շնորհն՝ ընդունելու կյանքն ամբողջ սրտով, բազուկներիս ամբողջ կարողությամբ,
քանզի ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով, նույնիսկ եթե դա սեր էր թերևս տկար ու դյուրաբեկ,
և ես պատասխանատու եմ այս կյանքի համար, որովհետև այն ինձ պարգևել են:

Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս, կյանքը մարմնի, որ աճում է, և հոգու, որ ցրվում է: Եվ որ չհափշտակեմ կյանքն ուրիշների, այլ միմիայն ընդունեմ, փարվեմ, երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:

Եվ որ այն փակ չպահեմ սրտիցս ներս, փոխանակ նվիրելու մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից,
քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:

Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը, Քեզ հանդիպելու, Քեզ ճանաչելու և Քեզ սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես, ընդունելով Քո Կյանքը իմ կյանքի մեջ, որպեսզի իմ ծաղիկներն ու իմ պտուղները լինեն նաև Քոնը, իմը լինելուց բացի:

Օգնիր ինձ քայլել առանց ցանկանալու իմանալ, թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը. ո՛չ թե միտքս ամպերի մեջ, այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած, իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:

Այսպես, Տեր, տնից դուրս կգամ վստահ ու զվարթ և անվախ ընթանամ անհայտ Ճանապարհով, որովհետև կյանքն իմ առջևում է, բայց Դու իմ հետ ես քայլում:
ԱՄԵՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS