Աղոթիր երախտավորների և հարազատների համար

Աղոթիր հարազատների և երախտավորների համար.

Այլեւ աղաչում եւ խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ  Աստված, 

մեր ազգի հին ու նոր եւ բոլոր հավատքով ու յույսով ի Քեզ ննջածների համար. եւ մանաւանդ՝ իմ մարմնաւոր եւ հոգեւոր ծնողների, եղբայրների,  քույրերի, ազգականնեերի, սիրելիների եւ բարեկամների համար,

նաեւ՝ հոգեւոր վարդապետների, բարի [գործերի] մէջ կրթողների եւ ուսուցիչների եւ մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատաւորների ու երախտաւորների համար,

որոնց յիշի՛ր Քո ողորմութեամբ Քո գալստեան մեծ օրը, թողութի՛ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին եւ դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմեան դասում եւ տո՛ւր լսել Քո երանաւէտ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնեալներ:

Եւ, ըստ նրանց՝ մեր հանդէպ երախտիքների, մէկի դիմաց բիւրապատի՛կ հատուցիր նրանց պարտքից: Եւ Քեզ փա՜ռք  յաւիտեանս յաւիտենից.

ԱՄԵՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS