Տեր Աստված, խնդրում եմ ինձ ուժ տուր ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ քայլել փոքրիկ քայլերով, որովհետև փոքրիկ քայլերից են սկսվում մեծ քայլերը, ինչպես որ մանուկն է սկսում քայլել՝ զգույշ: Խնդրում եմ ինձ չափավորություն և զսպվածություն տուր, որպեսզի իմ կյանքի թռիչքի ժամանակ երբեք այնքան վեր չելնեմ, որ թևերս այրեմ, այլ հասնեմ բարձունքներին ու խոնարհվեմ քո առաջ: Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն, տուր ինձ ներքին ձայն և դա թող լինի քո ձայնը: Բացիր իմ աչքերը, որ տեսնեմ քո լույսը, բացիր իմ ականջները, որ կարողանամ լսել քո խոսքը: Օգնիր ինձ հասկանալ, որ այս րոպեն է ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի մի մասն են ու ուժ տուր դրանք հաղթահարելու համար: Ես գիտեմ, որ դու միշտ ինձ հետ ես ու ինձ միայնակ չես թողնում, նույնիսկ եթե լինեմ անապատում կամ օվկիանի հատակում: Դարձրու ինձ այնպիսին, որ ունակ լինեմ թակել բոլոր այն դռները, որոնք ամենաներքևում են: Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Խնդրում եմ կրկին, բացիր իմ աչքերը, որ տեսնեմ քո լույսը, բացիր իմ ականջները, որ լսեմ քո խոսքը: Շնորհակալ եմ Տեր: ԱՄԵՆ:
Աղոթք ամեն օրվա համար, կյանքում փորձություներից ու չարիքից հեռու մնալու համար
