Աղոթք առավոտ լուսոյ

Տեր իմ և Աստված իմ, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով

թառամածիս և բարի արգասիքներից  անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս,  և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր,

այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին,և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանիթույները թափվեցին վրաս:

Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ  հոգուն ևմարմնին:

Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս,կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից,նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS