Աղոթք պահապան հրեշտակին

Աղոթք պահապան հրեշտակին.

Պահապան հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում:

Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին՝ այսքան սակավ եմ օգուտ քաղել քո սուրբ ներշնչումներից:

Խնդրում եմ քեզ ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ քո հետ միասին գոհաբանել, փառավորել և օրհնել մեր Տիրոջը՝

Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից.

Ամեն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS