Աղոթք Փրկիչ Հիսուս Քրիստոսին

Երկնայի՛ն Թագավոր, որ մի մեղավորի գյուտով ուրախացրիր
Հորն ու Հոգուն`հրեշտակների հետ, մի՛ ուշացրու ինձ քո
ողորմության գութը, գտի՛ր անդունդների խորքում մեղքով
կորսվածիս եւ ուրախություն արա երկնավորներիդ
բարձունքում, կանգնեցրու մեղքով գլորվածիս, սրբի՛ր
աղտեղվածիս, դարձրո՛ւ մոլորածիս:

Ինձ մի՛ թող գնալ
իմ կամքով, որ ինձ չտիրեն բոլոր մեղքերս: Խնդրում եմ, Տեր,
հայցում եմ, բախում, ինձ համար բա՛ց, Տեր, քո ողորմության
դուռը:


Չկորչի եւ զուր չանցնի այնքան չարչարանքդ ինձ
համար, որ կրեցիր Գողգոթայում` խաչը, գամերը, ծարավը,
լեղին, քացախը, տեգի հարվածները, արյանդ հեղումը,
ահավոր ձայնը, ուժգին գոչումը, «Էլի, էլի» բարբառումը, նաեւ
մյուս բոլոր վշտերը, որ կրեցիր կորուսյալիս համար:

Որի առթիվ քեզ մոտ միջնորդ ու բարեխոս ունեմ փրկարար
տնօրինության կրածները. փրկի՛ր մեղուցյալիս
գեհենի սպառնալիքներից եւ [ինձ]` անեղիդ արյան գնին լույսի առագաստ
հասցրու, որ բոլոր սրբերի հետ փառավորեմ քեզ
Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս
հավիտենից.

Ամեն:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS