Աղոթք օրը լավ սկսելու համար.
Շնորհակալ եմ Քեզ, ով Աստված` մեր Տերը,
որ Քո պայծառ լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ,
իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Մեզ օգնիր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ,
որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք
ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին,
մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով:
Ամեն: