Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր,
որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից,
ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու
Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին,
վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:
Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին,
սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն,
մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից,
որովհետև Քոնն է փառքը հավիտյանս.
Ամեն: