Աղջիկը ծաղրեց իր ընկերոջ նվիրած նշանադրության մատանին համացանցում ծիծաղելի մեկնաբանություն գրելով․ Ահա, թե ինչ պատասխանի նա արժանացավ

Երբեմն դժվար է ճանաչել նրան, ում հետ երկար ժամանակ մտերիմ ես, գուցե նույնիսկ սիրում ես: Ներկայաց-նում ենք մի փոքրիկ պատմություն այն մասին,  թե  ինչպես  կարող  է անսպասելիորեն բացահայտվել սիրած մարդու իրական դեմքը: Աղջիկը վերջերս Twitter-ում հրապարակել է փոքրիկ, բայց շատ գեղեցիկ նշանադրութ-յան մատանու լուսանկար և գրել. «Պատկերացրեք, որ վերջապես ձեր ընկերը ձեզ առաջարկություն է արել և ահա, թե ինչ մատանի է նա ձեզ նվիրել»: Աղջիկը ավելացրել է նաև մի քանի լացող սմայլիկներ:Այդ հրապարա-կումը վրդովել է օգտատերերից շատերին, որոնք պատասխան մեկնաբանություններ են արել:

Քննադատությունների հիմնական բովանդակությունն այն էր, որ ադամանդի չափը չի կարող ազդել երջանկութ-յան և սիրո վրա:Շատերն իրենց փորձն են մեջբերել՝ հրապարակելով իրենց զարդերի լուսանկարները: Օգտա-տերերից մեկը գրել է. «Եթե մատանու չափը այդքան կարևոր է ձեզ համար, բարի եղեք ձեր ընկերոջը ասել՝ ոչ»:

Ոմանք վրդովմունք են հայտնել, որ աղջիկը հրապարակայնորեն ծաղրում է սիրով նվիրած մատանու չափը: Մի աղջիկ գրել է. «Երբ իմ ամուսինը ինձ առաջարկություն արեց, ես մատանի չստացա. մենք փող չունեինք, նա կարողացավ իմ երազանքի մատանին գնել միայն երկու տարի անց»:Մեկ ուրիշ օգտատեր այսպես է արձագան-քել. «Եթե նա իմ հարսնացուն լիներ, ես հետ կվերցնեի մատանին և կհեռանայի նրանից: Ավելի լավ է ազատվել նրանից, ինչպես հին աղբից»:

Լուսանկարի հեղինակը հրապարկումից որոշ ժամանակ անց հայտարարեց, որ պարզապես կատակել է և ցան-կություն չի ունեցել նվաստացնելու նրանց, ում մատանին առանց ադամանդի է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS