Խուլիո Մացիաս Գոնսալեսը 17-ամյա դեռահաս տղա էր։ Նրա ընտանիքն ապրում է Մեխիկոյում՝ Մեքսիկայի մայրաքաղաքում։
Նա ընկերություն է արել 24-ամյա աղջկա հետ։ Մի անգամ՝ ընտանեկան ընթրիքի ժամանակ, տղան հանկարծակի ընկել է հատակին։
Ծնողներն անմիջապես բժշկական օգնություն են կանչել, բայց նրանց ասել են, որ տղան արդեն մահացած է ու փրկելն անհնար է։ Երիտասարդը մահացել էր ինսուլտից։
Մարմնի հետազոտության ժամանակ բժիշկները մուգ հետք են նկատել նրա պարանոցին՝ հենց քներակի վրա։ Ընկերուհու կրքոտ համբույրի հետքն է եղել դա։
Անմիջապես քներակը համբուրելը արյան գունդ է առաջացրել, որը ժամեր անց հայտնվել է ուղեղում ու դարձել ինսուլտի պատճառ։
Նման բան հաճախ չի լինում, բայց սա առաջին դեպքը չէ, այնպես որ զգու՛յշ եղեք ձեր սիրելիների հետ։