Երբ Սավաննա Ֆալկերսոնը դարձավ 4 տարեկան, նրա հետ տարօրինակ մի բան եղավ: Հենց աղջիկը մի քանի րոպե զբոսնում էր, վերադառնալով տուն՝ սկսում էր գոռալ ցավից: Միայն պատկերացրեք, թե ինչ տառապանքների միջով են անցել և մայրը, և երեխան:
Սիրելի աղջիկն այնպես էր գոռում, կարծես ընկել էր մեքենայի տակ, իսկ մայրը չէր կարողանում հասկանալ պատճառը:
5 տարի շարունակ նրանք շրջում էին տարբեր հիվանդանոցներով: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նման բան լինում: Աղջիկան բազմիցս են սխալ ախտորոշում և բուժում նշանակել:
Վերջապես մի մասնագետ հասկացավ, որ Սավաննայի մոտ ոչ թե փսորիազ է, այլ էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիա: Հասանելի բառերով ասած, դա ալերգիա է՝ արևի ճառագայթներից:
Յուրաքանչյուր անգամ, երբ աղջիկը երկար ժամանակ գտնվում էր արևի տակ, նրա մարմինը ծածկվում է բշտիկներով, հենց դա էր անտանելի ցավի պատճառը:
Այժմ Սավաննան ստիպված է միշտ երկարաթև հագուստ կրել և դուրս գալ տանից միայն անձրևանոցով: Իսկ մնացած բոլոր հարցերում նա սովորական երեխա է, հասցրել է ընկերանալ նույն հիվանդությամբ տառապող այլ մարդկանց հետ:
Հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը