Աղջիկը մորը անվանեց ճարպակալած. մոր պատասխանը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում

Աղջիկը մորը անվանեց ճարպակալած. մոր պատասխանը բուռն քննարկում առաջացրեց համացանցում

Երբ Էլլիսոն Կիմմը երեխաներին ասաց, որ դուրս գան լողավազանից և տուն գնան, աղջիկը եղբորը ասաց, որ իրենց մայրը ճարպակալած  է: Մայրը երեխաներին դաս տալու համար որոշեց իր պատասխանը և երեխաների հետ ունեցած երկխոսությունը տեղադրել համացանցում:

«Այսօր աղջիկս ինձ ճարպակալած  անվանեց եղբոր մոտ, որովհետև վիրավորվել էր, որ իրեն և եղբորը ստիպել էի լողավազանից դուրս գալ:  Ես նրան ինձ մոտ կանչեցի, որպեսզի կարողանանք զրուցել: Երբ նրան հարցրի, թե ինչու է այդպես  ասել իմ մասին, նա պատասխանեց, որ հասկացել է իր սխալը և ներողություն խնդրեց:

Ես նրան բացատրեցի, որ ես գեր չեմ և մարդիկ «ճարպոտ» չեն լինում, քանի որ ճարպը պաշտպանում է մեր մկանային համակարգը, մեզ համար էներգիայի աղբյուր է, օգնում է մեր օրգանիզմին գոյատևել, և չկա մարդ, որ ճարպի որոշակի քանակ չունենա:

Տղաս ինձ ասաց, որ ինքը գեր չէ և միայն մկաներ ունի, իսկ ես նրան բացատրեցի,որ ինքը ևս բացառություն չէ, պարզապես ամեն օրգանիզմ անհատական համակարգ է, իսկ ճարպի քանակությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Երբ մենք ավարտեցինք զրույցը, ես նրանց հարցրի, թե իմ ասածներց նրանք ինչ հասկացան և նրանք պատասխանեցին».

-Մենք հասկացանք, որ չպետք է որևէ մեկին պիտակավորենք և գեր անվանենք, քանի որ բոլորն էլ ունեն ճարպ, բայց ամեն մեկի մոտ քանակությունը տարբեր է:

Այս պատմությունը մեծ արձագանք ունեցավ, իսկ մոր և երեխաների նկարը հազարավոր հավանումների արժանացավ: Շատերը մեղադրեցին կնոջը պատճառաբանելով, որ նա նրանց սովորեցնում է չաշխատել սեփական թերությունների վրա և չձգտել կատարելության, իսկ ոմանք էլ քաջալերեցին նրան, իսկ արարքը գնահատեցին որպես տոլերանտ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS