Սովորական օր էր։ Օլիվիան պայմանավորվել էր ընկերուհու հետ հանդիպել սրճարանում։ Աղջկա մտքով չէր էլ անցնում, որ այդ օրն իրեն առանձնահատուկ մի բան է սպասում։Օլիվիայի ընկերը՝ Հայը, գնացել էր գործուղման։Մինչ աղջիկը նստած էր սրճարանում, Հայից զանգ ստացավ, ով ասում էր․

—Այլևս չեմ կարողանում համբերել, թե երբ եմ վերադառնաու։ Ես այնքան եմ կարոտել քեզ, էլ չեմ կարողանում սպասել։
Սակայն իրականում Հայն արդեն տանն էր, հասցրել էր սիրելիի համար մեծ անակնկալ պատրաստել։ Նա պայմանավորվել էր մատուցողի հետ, որ Օլիվիային մեծ ծաղկեփունջ բերի, որի մեջ երկտող էր դրված։ Օլիվիան, տեսնելով ծաղիկները, կորցրեց խոսելու ունակությունը․

—Հայն այնքան հոգատար է այսօր,-մտածեց նա։
Հետո աղջիկը բացեց երկտողը, իսկ դրա մեջ գրված էր․ «Ես քեզ սիրում եմ արդեն 580 օր․․․ Կշարունակեմ սիրել, մինչ մшհը կբաժանի մեզ»։Օլիվիան արցունքներն աչքերին ժպտաց ու շարունակեց ընկերոհու հետ շփվելը։ Հետո նրանք վեր կացան ու որոշեցին զբոսնել։

Դե, ոչ այնքան որոշեցին, քանի որ ընկերուհին տեղյակ էր Հայի պլանի մասին, դրա համար էլ համոզեց Օլիվիային գնալ այգի՝ լճի մոտ։Ընկերուհիները քայլում էին, զրուցում, երբ հանկարծ հանդիպեցին Օլիվիայի քրոջը։ Դրանով անակնկալները չսահմանափակվեցին։ Ընթացքում հայտնվեցին նաև Օլիվիայի երկրորդ քույրը, մայրն ու հայրը։

Աղջիկը չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա բոլորին հարցեր էր տալիս, սակայն հարազատներն ի պատասխան ուղղակի ժպտում էին։Ու այդ պահին անսպասելի գալիս է Հայը՝ հագին գեղեցիկ կոստյում․․․ ու երևի գուշակեցիք, թե հետո ինչ եղավ։

Երիտասարդը կանգնեց մի ծնկի վրա ու ամուսնության առաջարկություն արեց։ Օլիվիան գոռում էր երջանկությունից։Հայը միանշանակ արժանի է «տարվա ռոմանտիկ» կոչմանը։
Իսկ ձեզ ինչպե՞ս են ամուսնության առաջարկություն արել, կարող եք պատմել մեկնաբանություններում։
