Աղջկաս տուն փեսայիցս թաքուն եմ գնում, թոռանս հետ զբաղվում․․․Փեսաս ինձ ուրիշ տարբերակ չի թողել
—Երբեք չէի մտածի, որ այս օրը կընկնեմ, — պատմում է մեր հարևանուհի տիկին Կարինեն, —ում մտքով կանցներ, որ թաքուն եմ գնալու հարազատ աղջկաս տուն։
Օրեր առաջ քնեցրել էինք թոռանս, աղջկաս հետ նստած էինք խոհանոցում, սուրճ էինք խմում, երբ հանկարծ տվեցին զանգը։ Կար-
ծեցինք, թե փեսաս է շուտ վերադարձել գործուղումից։ Ինչպես անեկդոտներում է լինում, ժամանակից շուտ է գալիս ամուսինը, իսկ
կինը մենակ չէ․․․ Բայց մեր դեպքում ոչ թե ուրիշ տղամարդու հետ է8, այլ մայրիկի։

Բայց բախտներս բերեց, փեսաս չէր, հարևանու-հին էր եկել, որ մի քիչ աղ վերցնի։Մենք ասացինք,որ չենք հասկանում, ինչ վատ բան
կա նրա մեջ, եթե մայրիկը գնա դստեր տուն, թոռաn հետ զբաղվի։ Մենք երբեք նման բան չենք լսել։
-Ուֆ, ես էլ ոչինչ չեմ հասկանում․․․ Արմինես ու ամուսինը շատ են վիճում։ Նա էլ արգելել է, որ ես գնամ իրենց տուն, երեխայի հար-
ցում օգնեմ։ Ասում է՝ եթե բոլորը կարողանում են իրենց երեխային պահել, դու էլ պիտի կարողանաս։ Առհասարակ, շատ բարդ մարդ
է փեսաս, չի ուզում հասկանալ, որ աղջիկս իսկապես ունի օգնության կարիք։ Թոռնիկս 1 տարեկան է, ամենաբարդ տարիքը, բացի
այդ, հիպերակտիվ է։
Նրա հետ անգամ խաղահրապարակում 1 ժամ զբոսնելը մեծ դժվարություն է։Մի հոգի պետք է,որ երեխային ամբողջ օրը հետևի, իսկ
աղջիկս չի հասցնում ոչինչ, արդյունքում սարսափելի հոգնում է, հիվանդանում ու հյուծվում։ Դրա համար էլ փեսայիցս թաքուն եմ
գնում, մինչ թոռնիկս քնում է, աղջկաս ուղարկում եմ պառկելու ու հանգստանալու, իսկ ինքս ուտելիք եմ պատրաստում, լվացքն եմ
կախում պարանին, չորացածը հավաքում ու դասավորում պահարանների մեջ։ Փեսաս կարծում է, որ եթե տանը կա լվացքի մեքենա,
ուրեմն կինը ոչ մի դժվարություն չունի, բայց դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։Դրա համար էլ ստիպված եմ
արագ ավարտել գործերը ու 4-5-ին դուրս գալ, որ փեսայիս վերադառնալու ժամին իրենց տանը չլինեմ։

Միայն երբեմն գնում եմ երեկոյան, որ նա ոչինչ չկասկածի։Փեսաս տանը անթերի մաքրություն չի պահանջում, չի ակնկալում, որ կի-
նը պիտի 5 տեսակի ուտեստ պատրաստի, ուղղակի նա միշտ կրկնում է․ «Երեխաներին պիտի մեծացնեն ծնողները, այլ ոչ թե տա-
տիկները»։ Երևի դա նրանից է, որ ինքն ամբողջ մանկությունն անցկացրել է ծեր տատիկի հետ, մինչ ծնողներն աշխատել են արտա-
սահմանում։
Ես որոշ չափով հասկանում եմ նրան, բայց, կարծում եմ, նա ծայրահեղությունից ծայրահեղություն է ընկնում։ Մի բան է մեծացնելը,
լրիվ այլ բան է օրական մի քանի ժամ օգնելը։ Բայց դե չեմ ուզում նրանց ընտանիքում տարաձայնությունների պատճառ դառնալ։ Եվ
ինչի համար․ իմ նպատակը աղջկաս օգնելն է, այլ ոչ թե փեսայիս ապացուցելը, որ ես լավ մայր ու տատիկ եմ։Անկեղծ ասած, խղճացի
մեր հարևանուհուն, երևի այնքան էլ հաճելի չէ գիտակցել, որ հարազատ աղջկադ տանը սպասված մարդ չես, ու գաղտնի ես գնում
այնտեղ։ Բայց դե, ինչ արած, լավ է, որ գոնե նման տարբերակի հնարավորություն ունեն։
