Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 500գ թարմ շամպինյոն
- 500գ հավի կրծքամիս
- 500գ գազար
- 300գ պանիր
- 4 ձու
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ սոխ
- 300գ մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Սունկը կտրատել, տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ, համեմել աղով և պղպեղով:
Գազարն անցկացնել քերիչով և նույնպես տապակել, համեմել աղով:
Հավի կրծքամիսը եփել՝ աղով և դափնետերևով ջրի մեջ:
Կարտոֆիլը եփել և մաքրել:
Պանիրը, եփած ձուն և կարտոֆիլն անցկացնել քերիչով, սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ:
Շերտերով հավաքել աղցանը:
Սկզբում դնել կարտոֆիլը, սունկը, մայոնեզով ցանց անել: Դնել հավի շերտը, սոխը, գազարը, նորից մայոնեզ: Հաջորդը ձուն է, պանիրը և կրկին մայոնեզի ցանց անել:
Աղցանը զարդարել քերած պանիրով, սնկով կամ կանաչիով՝ ինչպես կցանկանաք: Աղցանը 2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել:
Բարի ախորժակ: