Բոլորս էլ ուզում ենք, որ մեր ամանորյա սեղանը լինի բազմատեսակ և հետաքրքիր:
Ձեզ առաջարկում ենք աղցանի հետաքրքիր տարբերակ, այն է աղցանը ռուլետի մեջ:
Հատկապես հարմար և համեղ է մայրաքաղաքային աղցանի համար, շատ համեղ է ստացվում և կոկիկ, պատրաստելու համար սեղանին փռեք լավաշը ապա վրան լցրեք աղցանը և հավասարաչափ տարածեք բարակ շերտով:
Ապա փաթաթեք լավաշը ռուլետի նման, և թողեք 2 ժամ սառնարանում սառչի, որպեսզի հեշտ կտրվի, հետո հանեք կտրատեք և մատուցեք, կարող եք զարդարել ըստ ճաշակի, բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն