Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև անհավանական գեղեցիկ: Տոնական սեղանին բավականին տպավորիչ տեսք է հաղորդում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 500գ հավի կրծքամիս
- 4 ձու
- 200գ գազար
- 500գ շամպինյոն
- 300գ պանիր
- 200գ ընկույզ
- 2 բազուկ
- մայոնեզ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ.
Սկզբում պատրաստել աղցանը: Եփած գազարը և եփած հավի միսը մանր կտրատել:
Սունկն ու սոխը կտրատել, առանձին տապակել:
Եփած ձուն և խանիրը մանր խորանարդիկների կտրատել, իսկ ընկույզն անցկացնել քերիչով:
Միացնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել և խառնել:
Անցնել աղցանի ձևավորմանը. 2 նրբաբլիթի շերտ վերցնել, քերիչով անցկացնել բազուկը և խառնել մանրացրած սխտորի հետ, 2-3 ճ.գ. մայոնեզ ավելացնել և նորից խառնել: 2 նրբաբլիթի շերտերին քսել բազուկով խառնուրդից, փաթաթել, կտրատել մոտ 1,5սմ լայնությամբ կտորների:
Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, մեջտեղում դնել ստացված վարերը, իսկ կողքի հատվածները զարդարել կանաչիով կամ վարունգի բարակ շերտերով:
Բարի ախորժակ: