Ամանորի համար ստացեք 9 լիտր բնական հյութ՝ օգտագործելով ընդհամենը 4 հատ նարինջ

Եթե պատրաստվում եք հյուրեր ընդունել և ձեզ անհրաժեշտ է մեծ քանակության ըմպելիք, ապա այս բաղադրատոմսը դուք ճիշտ կանեք մտապահեք: Այսքան հյութը կբավականացնի և դուր կգա բոլորին: Այն սիրում են նաև փոքրիկները: Կարող եք պատրաստել և դնել սառնարանում ու վայելել մի քանի օր:

Բաղադրիչները և պատրաստման եղանակը

  1. 4 նարինջները լավ լվանալ, վրան եռման ջուր լցնել, չորացնել, դնել սառցախցիկում 2 ժամ կամ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր:
  2. Կտրտել ոչ մեծ կտորներով և անցկացնել մսաղացով: Եռացնել 3 լիտր ջուր, ապա սառեցնել և ստացված զանգվածը լցնել այդ ջրի մեջ:
  3. Թողնել, որ թրմվի մոտ 10 րոպե:
  4. Քամել քամիչով կամ 5 շերտ ծալած թանզիֆով:
  5. Ստացված հյութին ավելացնել ևս 6 լիտր ջուր, 1 կգ շաքարավազ, 30գր. կիտրոնաթթու, ամբողջը խառնել և թողնել թրմվի մոտ մեկ ժամ:

Արդյունքում կստանաք 9 լիտր նարնջի անչափ համեղ հյութ: Իսկ մնացորդով կարող եք պատրաստել մուրաբա՝ ավելացնելով ըստ ճաշակի շաքարավազ և մի փոքր կիտրոնաթթու: Եփեք միկրոալիքային վառարանում՝ կափարիչը փակ՝ 3 անգամ 5 րոպեով դնելով և հանելով:Ամեն անգամ հանելիս անպայման խառնեք: Բարի ախորժակ:

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS