Ամաչում եմ…
Ուկրաինացիներին էնքան ձեռ առանք, վերջը մեզ մոտ էլ յանուկովիչներ ծնվեցին…
Հերիք չէ, որ պետությանս նախկին առաջին դեմքն ու գերագույն գլխավոր հրամանատարը ՕՏԱՐ հեռուստաալիքով իր «կոմֆորտ զոնայում», իր «կոմֆորտ» լեզվով ու բառապաշարով հաթաթա է տալիս ու բողոքում սեփական երկրի իշխանություններից ու դատական համակարգից՝ մի համակարգի, որը ժամանակին հենց իր իմացությամբ կամ թողությամբ մարդկանցճակատագրեր ու բիզնեսներ է ԽԼԵԼ, դեռ մի հատ էլ պարզվում է, որ երկրիս նախկին պաշտպանության նախարարը (Միխայիլ Յանուկո…. Հարությունյանը) և որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու սպաներ ՕՏԱՐ երկրի քաղաքացիներ են, և «վիձիծե լի» այդ երկիրն իր քաղաքացուն չի արտահանձնում…
«Վիձիծե լի» ցարն էլ շնորհավորել է… Էլի որ պիտի շնորհավորի… Բա մի ամբողջ երկիր ՆՎԵՐ է ստացել ժամանակին «գույք պարտքի դիմաց» սկզբունքով, հիմա գոնե ծնունդը չպիտի՞ շնորհավորի, հո անշնորհք չի՞…
Դավիթ Աբրահամյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք