Ամառվա շոգին հովանալու ամենահեշտ միջոցը․․․»Շոկ-մանժե» տնային պայմաններում

Ամառվա շոգին հովանալու ամենահեշտ միջոցը․․․»Շոկ-մանժե» տնային պայմաններում

Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ հասանելի: Ահա հեշտ և համեղ բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  1. 3 հատ ձու,
  2. 1,5 ճաշի գդալ շաքարավազ,
  3. 100 գ շոկոլադ,
  4. 100 գ կարագ,
  5. 1 ճաշի գդալ կոնյակ:

ԻՆչպես պետք է պատրաստել՝

Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքա-րավազը և 3 դեղնուցները:Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային: Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:

Բարի ախորժակ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS