Երևի շատերն են լսել պատմություններ, որտեղ սկեսուրը փչացնում է երիտասարդների հարաբերությունները, չի ուզում կիսել որդուն հարսի հետ և նույնիսկ կարող է բամբասանքներ տարածել։ Բայց իմ բախտը բերել է, իմ սկեսուրը այնդպիսին չէ։ Վատ պահի կարող է նույնիսկ պաշտպանել ինձ։
Բայց ասօր մի այլ բանի մասին կպատմեմ։ Մեր գյուղում բոլոր տատիկները սիրում են պատմություններ հորինել և տարածել դրանք՝ որպես իրականություն։ Նրանց հորինած սցենարների հիման վրա կարելի է ֆիլմեր նկարա-հանել։Վերջերս գյուղի աղջիկներից մեկից իմացա, որ քննարկել են ամուսնուս, իբր իմ սիրավեպերով նրա գլխին կոտոշներ եմ տնկել։
Պարզվում է, վարորդական իրավունք եմ ստացել, որ ավելի հեշտ թաքցնեմ դավաճանութ-յուններս ու ստերս։ Նույնիսկ որդիս ամուսնուցս չէ։Ես այլևս չդիմացա և հարցրեցի․
—Պարզվում է, որ ես այդքան հետաքրքիր եմ ապրում։ Իսկ հետո ի՞նչ է եղել։ Ամուսինս, ի վերջո, իմացել է դավաճանություններիս մասին։
Շատ նեղված եկա տուն և պատմեցի սկեսուրիս։ Մի՞թե կարելի է մարդու մասին նման տհաճ բամբասանքներ տարածել, եթե դրա համար նույնիսկ հիմք չկա։ Սկեսուրս հանգստացրեց ինձ և ասաց, որ ինքն էլ է նմանատիպ խոսակցությունների վկա եղել, բայց փակել է նրանց բերանները և մոռացել դրա մասին։
Նա ասաց, որ պետք չէ այդ ամենին ուշադրություն դարձնել, ցավոք, մեր շրջապատն է այդպիսին։Այնքան շնոր-հակալ եմ սկեսուրիս, գիտեմ, որ շատերը նրա փոխարենը կվիճեին հարսի հետ, հարցուփորձ կանեին, իսկ նա վարվեց ճիշտ հակառակ կերպ։