Ամբողջ կյանքում երազել եմ հարս ունենալու մասին, բայց մտածել անգամ չէի կարող, որ … Խնդրում եմ մի խորհուրդ տվեք, ասեք ինչ անեմ

Ես միայն մեկ երեխա ունեմ, մեկ որդի: Նրա ծնվելուց հետո երեք տարի անց, երբ սպասում էի իմ երկրորդ բա-լիկին, վթարի ենթարկվեցի ու կորցրեցի երեխայիս ու բժիշկն ասաց, որ այլևս չեմ կարող երեխաներ ունենալ: Ես միշտ երազել եմ հարս ունենալու մասին, պատկերացրել եմ, թե որքան եմ սիրելու հարսիս, բայց ավաղ…

Որդիս արդեն 25 տարեկան է ու մի օր նա հայտնեց, որ ընկերուհի ունի, որի հետ պատրաստվում է ամուսնա-նալ: Ես աշխարհով մեկ եղա: Հետո նա ասաց, որ այդ աղջիկը 8 տարով մեծ է: Ես սկսեցի համոզել որդուս, որ նա հրաժարվի այդ աղջկանից, սակայն ապարդյուն: Նա ասաց, որ արդեն մեծ է, և ինքն է որոշելու, թե ում հետ ամուսնանա:

Ամուսինս չեզոք դիրք է ընդունել, չնայած նրան, որ ես տեսնում եմ, որ մեր որդու ընտրությունը իր սրտով էլ չէ: Երևի չի ուզում, որ որդին իրենից նեղանա:Որոշ ժամանակ անց, ես իմացա, որ այդ աղջիկն այնքան էլ լավ ըն-տանիքից չէ:Ծնողները վաղուց են բաժանվել, հայրը թմրամոլ է եղել, մայրը հարբեցող է, իսկ այդ աղջիկն աշխա-տում է գիշերային ակումբում: Այդ օրիորդն իմ որդուն համապատասխան զույգ չէ:

2 օր առաջ որդիս նրան բերեց մեզ հետ ծանոթացնելու:Ես այդ աղջկան ասացի, որ հանգիստ թողնի որդուս և նոր ընկեր գտնի, իսկ հիմա վախենում եմ, որ նա կարող է պատմել դրա մասին որդուս, իսկ տղաս ինձ չի ների, որ խառնվել եմ իրենց հարաբերություններին:

Իսկ սարսափելին այն է, որ որդիս ասաց, որ իրենք որոշել են միասին ապրել, բայց քանի որ տուն չունեն, չունեն նաև վարձելու հնարավորություն, իրենք կամ պիտի մեզ հետ ապրեն, կամ այդ աղջկա մոր հետ:Ոչ ուզում եմ, որ այդ աղջիկն այստեղ մնա, ոչ էլ թույլ կտամ որդուս ապրել հարբեցողի կողքին:

Չգիտեմ, ում դիմեմ խորհրդի համար, չեմ ուզում խոսել ընկերուհիներիս հետ, որպեսզի բամբասանքի նոր թեմա չունենան: Շատ եմ անհանգստանում երեխայիս համար և նրան միայն երջանկություն եմ մաղթում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS