Հարևանները պնդում էին, որ մայրը և նորածինը տանն են, տեսել էին ինչպես էին նրանք տուն մտել:
Հրշեջները գործում էին վարպետորեն, սակայն կրակի դեմ այդքան էլ հեշտ չէր պայքարելը: Նրանք գիտակցում էին, որ ներսում գտնվողների կյանքը վտանգված է:
Հանկարծ պատուհանի մոտ մանկան լացի ձայն լսվեց:
Ավելի ուշ պարզվեց որ մայրը հավանաբար վազել է փոքրիկին փրկելու, սենյակի դուռը կորած է եղել կրակի մեջ և նա փոքրիկին տեղավորել էր մանկական նստարանի մեջ և դուրս նետել պատուհանից, սակայն ինքը չէր հասցել դուրս գալ:
Նա մահացել էր շմոլ գազի թունավորումից:
Մեկ ամսվա ընթացքում նա երկու անգամ կյանք պարգևեց սիրելի դստերը:
Այսպիսին է մայրական սերը, քնքուշ ու անձնուրաց: