«Ամբողջ ֆեյսն արցունք է: Հա, ի՞նչ». Կարինե Հարությունյանի արձագանքը Շառլի մահվան կապակցությամբ

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամբողջ ֆեյսն արցունք է: Հա, ի՞նչ: Մարդը ապրել է 94 տարի, արարել է, դժվար օրեր է ունեցել, համառել է, ասել են՝ չես կարող երգել, ձայնդ բանի նման չէ, բայց ինքը երգել է ու մինչև վերջ էլ երգեց: Կարելի է ասել՝ բեմի վրա հանգավ: Հանգչելով էլ լույս է տալիս: Ու միշտ լույս է տալու: Մարդը… Իր պատմածներից մի դրվագ վերապատմեմ: Երիտասարդ տարիներին, երբ սկսնակ էր, դահլիճում երգելիս է լինում, նկատում է, որ առաջին շարքում նստած մի կին արցունքներն է սրբում: Ասում է՝ ես էլ մտածեցի, որ լավ եմ երգում և ավելի ոգևորված շարունակեցի, մեկ էլ լսեմ, որ այս կինը արցունքների միջից ասում է՝ տղաս, ի՞նչ կլինի, էլ մի երգի, ահավոր է: Սա Շառլի պատմածն է:
Պիաֆն է եղել այն մարդը, որն իրեն վստահեցրել է, որ կարող է երգել, իսկ ինքը Պիաֆի փրկիչն է եղել, հաճախ է հետևել. որ Պիաֆը քիչ խմի:
Շառլը համառ է եղել, և իր համառության շնորհիվ էլ դարձել է այն, ինչ դարձել է: Նա մեʹծ աշխատասեր էր, մեʹծ սիրող, մեʹծ երգիչ, մեʹծ ստեղծող… Ուրեմն՝ մի լացեք, ոչ էլ լացկան լայքեր դրեք: Սրտիկներ շաղ տվեք Շառլի համար, երգեր դրեք, երգեք իր հետ, խմեք իր կենացը, բայց մի լացեք:
Հ.Գ. Իսկ ես Փարիզից հենց նոր հետ եկա: Լավ էր այնտեղ: Նրանք ավելի են սիրում Շառլին: Նրանք երգում են Նրա հետ: Շառլը նրանց մեջ է»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS