Աղոթքը մեր հոգու շնչառությունն է, աղոթքի միջոցով շեշտվում է մեր կապը Բարձրյալի հետ, աղոթքը մեր սրտից բխող խոսքն է, որ մաքրում է մեր սիրտը բոլոր մեղքերից և չար խորհուրդներից:
ԱՄԵՆԱԶՈՐ ՏԵՐ, փրկիր մեզ, մեղավորներիս
Ներիր մեզ մեր մեղքեըը և փրկություն ուղարկիր մեզ և ամուր առողջություն տուր: Շնորհակալ ենք, որ մեզ մենակ չես թողնում և մեզ տալիս ես հավատ հույս, սեր: Փառք քեզ ՏԵՐ:
Փրկիր և օգնիր իմ ընտանիքին, առողջություն տուր մեզ, իմ երեխաներին, իմ թոռներին, իմ բոլոր հարսներին ու իմ հարազատներին ու մերձավորներին, ծանոթներին ու բարեկամներին: Մեզ հանգստություն և ուրախություն տուր, պահպանիր մեզ մեղսավոր գայթակղություններից:
Շնորհակալություն այն ամենի համար, ինչ տվել ես մեզ, մեր նկատմամբ քո սիրո համար: Խնդրում եմ նայիր ինձ, քո ծառային, հանգստացրու, օգնիր ազատվել հիվանդություններից, օգնիր ազատվել բոլոր ցավերից:
Ներիր մեր բոլոր մեղքերը: Հեռու պահիր իմ երեխաներին, իմ թոռներին, իմ հարսներին, իմ մերձավորներին ու բարեկամներին հիվանդություններից, ֆիզիկական ու հոգեկան ցավերից ու տառապանքներից, ողողիր նրանց քո լույսով, ներիր նրանց մեղքերը, առաջնորդիր նրանց: Ամեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն