Գրաբար
Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն:
Այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն անձանց մերոց:
Աշխարհաբար
Զինվոր և ճշմարիտ վկա, քաջ նահատակդ Քրիստոսի, սուրբդ (Թեոդորոս), որ հոգուդ փրկության համար տվեցիր մարմինդ, և անտեսեցիր անօրեն բռնավորների սպառնալիքները:
Վերին ներգործությամբ տեսնելով նրանց այրվող հոգիները՝ այրեցիր կուռքերի տաճարը և մերժեցիր նրանց պաշտամունքը: Արդ, պատերազմում հաղթող նահատակությունդ տոնողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջը: