Ամենակարող Տեր, լսիր զինվորների աղոթքը և խաղաղ օր պարգևիր նրանց

Ամենակարող Տե´ր.

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու Ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.

Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS