Առաջարկում ենք պատրաստել այսպիսի թխվաքաբլիթ, որի համար անհրաժեշտ են շատ պարզ ու հասանելի բաղադրիչներ, կարծում ենք, դրանք հենց հիմա կան ձեր խոհանոցում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 բաժակ շաքարավազ
- 3 ձու
- 0,5թ.գ. սոդա, նաև քացախ կամ կիտրոնի հյութ՝ մարելու համար
- 250գ կարագ կամ մարգարին
- 2,5-3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ.
Կարագը կտրատել մի քանի մասի ևթողնել, որ փափկի:Հարել ձուն և շաքարավազը,ավելացնել մարած սոդա:Եվս մի անգամ հարել և ավելացնել կարագը: Երբ միասեռ զանգված ստացվի, հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնել ալյուրը:
Երբավելացնեք ալյուրիկեսը,անջատել հարիչը և շարունակել ալյուր ավելացնել,սակայն խառնել ձեռքով:Ստացվում է փափուկ խմոր, բայց չի կպչում ձեռքերին:
Պատրաստի խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը:
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 200 ջերմաստիճանի: Սեղանին ալյուր ցանել, կտրել խմորի մոտ 1/4 մասը, իսկ մնացածը նորից ուղարկել սառնարանը:
Խմորն աղալ, և երբ այն սկսի դուրս գալ, սպասել, որ իջնի 5-7սմ, պահել ձեռքով և կտրել: Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Նույնն անել ամբողջ խմորի հետ: Թխել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռցում՝ մոտ 30 րոպե:Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru