Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին կարելի է բնութագրել ընդամենը 3 արտահայտությամբ: Ներկայացնում ենք այդ երեք արտահայտությունը:
Խոյ: Խոսում է քիչ։ Անում է ճիշտ: Մտածում է շատ:
Ցուլ: Խոսում է համոզիչ: Անում է, ինչպես կստացվի: Մտածում է ամեն ինչի մասին:
Երկվորյակ: Ասում է, որ մտածում է: Անում է, իր կարծիքով, շատ լավ: Մտածում է իր մասին:
Խեցգետին: Խոսում է գայթակղիչ: Անում է, ինչ ասեն: Մտածում է միշտ:
Առյուծ: Խոսում է ավելորդ բաներ։ Անում է այն, ինչից չհաջողվեց խուսափել: Մտածում է հստակ:
Կույս: Խոսում է ուրիշ բան: Անում է երրորդ բանը, բայց լավ: Մտածում է մեկ այլ բան:
Կշեռք: Խոսում է ազնվորեն: Անում է պատասխանատվությամբ: Մտածում է ավելորդ բաներ:
Կարիճ: Խոսում է ստույգ: Անում է, ինչ դուր է գալիս: Մտածում է կենտրոնացած:
Աղեղնավոր: Ասում է, որ բոլորը՝ բացի իրենից… Անում է ուրիշի ձեռքերով: Մտածում է, որ միայն ինքը…
Այծեղջյուր: Ասում է այն, ինչ մտածեց: Անում է, ինչ կարողանում է: Մտածում է, ինչ մտքով անցնի:
Ջրհոս: Ասում է. «Դե, եթե պետք է…»: Անում է ամեն ինչ բոլորից լավ: Մտածում է. «Իսկ պե՞տք է»:
Ձուկ: Չի խոսում, այլ իմաստուն է ձևանում: Անում է՝ կախված նրանից, թե արդյոք աշխատանքը կստուգեն: Մտածում է, որ ոչ ոք չգիտի: