Ամենամոտ ընկերուհիս նեղացել է ինձանից․ Պատճառը ուղղակի անհեթեթություն է․ Պարզվում է․․․
Երեկ զանգեց ընկերո ւհիս և ասաց, որ դրսո ւմ է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ տանը մենակ եմ: Ամուսինս գնացել էր ընկերոջ տուն,երեխային էլ հետն էր տարել:Ընկերուհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք, խոսենք:
Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ օրն արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի: Հնդկաձավարից ընկերուհիս կտրականապես հրա ժարվեց, ասաց, որ կարող էի մի նորմալ բան պատրաստել: Ես ինձ այնքան անհարմար զգացի:
Սկզբում ուզում էի արդարանլ, բայց հետո մտածեցի. ինչու՞ պիտի ինչ-որ հատուկ բան պատրաստեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տո ւն:Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստվածք մնաց: Ես չէի մտածում, որ կարող եմ նման բանի համար նկատղություն ստանալ:
Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք,որ հյուրերի առաջ սուփրա-սեղան են բացում: Հաջորդ անգամ, երբ նա գալու լինի մեր տուն, կզգո ւշացնեմ, թե ինչ եմ պատրաս տել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլի նի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք խմելու: