Ամենաուժեղ անհատները՝ ըստ ՀՈՐՈՍԿՈՊԻ նշանների․․․Ըստ հերթականության ներկայացնում ենք կենդանակերպի ամենաուժեղ անհատներին։
Աղեղնավոր
Կրակի տարերքի շարքում կենդանակերպի այս նշանն ամենաուժեղն է համարվում։ Նրա ներկայացուցիչները գրեթե միշտ կարողան ում են վերահսկել զգացմունքները, չնեղսրտել մանրուքներից և հաղթահարել ցանկացած խնդիր։ Դժվար է նրանց կոնֆլիկտի դրդել։
Առյուծ
Նրանց կարելի է տեղավորել ցանկի երկրորդ հորիզոնականում։ Նրանք միշտ ուժեղ, կամային են թվում։ Բայց իրականում նրանց պահ վածքը շատ հաճախ կախված է արտաքին հանգամանքներից և շրջապատի կարծիքից։ Նրանց աջակցություն է հարկավոր։ Եթե դա չկա, նրանց ոգին կարող է ընկնել։
Խոյ
Չնայած ի ծնե ակտիվությանը, նպատակասլացությանը և համառությանը՝ կրակի տարերքի շարքում Խոյերն ամենաթույլն են համար վում։ Նրանց դժվարությամբ է հաջողվում վերահսկել զգացմունքները, իսկ նրանց վարքագիծը հաճախ հոգեկան ապրումների ազդեց ությանն է ենթարկվում։ Նրանք կարող են հիմարություն անել՝ ենթարկվելով րոպեական պոռթկմանը, ապա երկար ժամանակ զղջալ դրա համար։
Ջրհոս
Օդի տարերքի ներկայացուցիչներից ամենաուժեղ անհատները Ջրհոսներն են։ Չնայած նրանց երազկոտությանը և բարձր իդեալների ձգտմանը՝ այս նշանի ներկայացուցիչները կարող են հանգստությամբ բազմաթիվ դժվարություններ հաղթահարել և չեն հանձնվում նու յնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Նրանց ուժ է տալիս ևս մեկ կարևոր հատկություն՝ նրանք հեշտությամբ կարողանում են հրաժ եշտ տալ հնին, ինչը նշանակում է, որ կարող են ավելի վստահ առաջ գնալ։
Կշեռք
Օդի տարերքի ներկայացուցիչների շարքում երկրորդ տեղում են։ Բարձր ոգի ունեն, բայց բնավորության որոշ թերություններ թույլ չեն տալիս ժամանակին օգտագործել այն պետք եկած ժամանակին։ Խնդիրն այն է, որ Կշեռքները հաճախ են ամեն ինչ թողնում վերջին պահին, կարող են զուր ժամանակ վատնել և ոչ միշտ են գործերն ավարտին հասցնում։ Արագ են ոգևորվում, նույն արագությամբ էլ սառչում՝ կորցնելով էնտուզիազմը։
Երկվորյակներ
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների բնավորության երկակի բնույթը հաճախ է նրանց խանգարում կենտրոնանալ մի գործի վրա և որոշումներ կայացնել։ Դա նրանց թուլացնում է հանկարծակի դժվարությունների առաջ։ Բախվելով խնդիրների՝ Երկվորյակները հաճախ կորցնում են իրենց և չեն կարողանում ելք գտնել, ինչը նրանց ստիպում է ուրիշներից օգնություն խնդրել։
Ձկներ
Շատերը հակված են Ձկներին ընդունել որպես տարօրինակ անձանց։ Սակայն աստղաբանները նշում են, որ Ձկները ջրի տարերքի ամ ենաուժեղ ներկայացուցիչներն են։ Նրանք կարող են երկար և համբերատար քայլել դեպի հաջողությունը՝ առանց հիասթափվելու, սպա սելով արդյունքի և երազելով։
Կարիճ
Կարիճներն այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են երևալ։ Նրանց զգալիորեն խանգարում է ամեն ինչ ներսում պահելը։ Արդյունք ում՝ կուտակված զգացմունքներն «ուտում են» նրանց կենսական էներգիան, ինչի արդյունքում նրանք ավելի թույլ են դառնում։
Խեցգետին
Ջրի տարերքի ներկայացուցիչներից ամենախոցելիները Խեցգետիններն են։ Նրանք չափազանց զգայուն են, այդ պատճառով էլ նրանց հարկավոր է հարազատների և ընկերների մշտական հոգեբանական աջակցությունը։ Ժամանակին չստանալով այդ աջակցությունը՝ Խեցգետինը կարող է դեպրեսիայի մեջ ընկնել։
Այծեղջյուր
Հողի տարերքի ներկայացուցիչների շարքում Այծեղջյուրն առաջին տեղն է զբաղեցնում։ Դիմացկուն են, հավակնոտ, վճռական, հստակ նպատակներ են դնում իրենց առաջ, աստիճանաբար և հետևողականորեն իրականացնում են պլանները՝ հաշվի չառնելով դժվարութ յունները։ Նույնիսկ, եթե ամեն ինչ քանդվում է, Այծեղջյուրները կանգ չեն առնում նպատակին հասնելու ճանապարհին։
Կույս
Մակերեսային ծանոթության դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կամային և ուժեղ թվալ։ Բայց որոշ դեպքերում նրանք պարզապես չեն կարողանում ընդունել աշխարհը, որը նրանց դուր չի գալիս։ Հասկանալով, որ չեն կարող ոչինչ փո խել, հանձնվում են և պարզապես սկսում լողալ ալիքի ուղղությամբ։
Ցուլ
Հողի տարերքի այս ներկայացուցիչներն ամենաթույլն են։ Շատ են սովորել կայունության, ինչի հետևանքով ցանկացած չպլանավորված փոփոխություն նրանց հանում է շարքից։ Նույնկերպ նրանք կարող են հանձնվել անսպասելի դժվարությունների հետևանքով, որոնք խանգարում են նրանց իրականացնել պլանները։ Սա նրանց գրեթե անպաշտպան է դարձնում կյանքի դժվարությունների առջև։