Ամեն ընտանիք պետք է դրսում գդալ և շաքարավազ դնի: Իմացեք թե ինչու

92 տարեկան մասնագետ Դեյվիդ Ատտենբորոն ամբողջ կյանքում պայքարել է կենդանիների կյանքի և շրջակա միջավայրի բարելավման համար։Նա շատ գրքերի հեղինակ է, ինչպես նաև հեռուստահաղորդավար։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե մեղուներն աշխարհի երեսից վերանան, ապա մարդկությունը կվերանա առավելագույնը 4 տարի անց»։

Դեյվիդն, իհարկե, առաջին մարդը չէ, ով դա ասում է, սակայն նրա խոսքերը ևս մեկ անգամ մեզ պետք է հիշեցնի այն մասին, որ դա խնդիր է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։Մեղուները կարող են փոքր և աննշան թվալ, սակայն նրանք ունեն շատ մեծ հանձնարարություն․ մեր կերած սննդի մոտ մեկ երրորդը մեղուները փոշոտում են։

«Վերջին 5 տարվա ընթացքում մեղուների քանակը նվազել է մոտ 1/3-ով»,- գրում է Դեյվիդ Ատտենբորոն։


Սակայն այս իրավիճակն անհույս չէ։
Դեյվիդն առաջարկում է վերցնել մեկ թեյի գդալ շաքար, ավելացնել մի փոքր ջուր և թողնել այն բակում, այգում կամ ուղղակի դռան մոտ։ Դա կօգնի փրկել աշխարհը։

Կենդանաբանը գրել է․ «Մեղուները կարող են հոգնել և ուղղակի էներգիա չունենալ իրենց փեթակները վերադառնալու համար, ինչը շատ հաճախ բերում է անիմաստ մահվան։

Եթե դուք հանդիպեք ձեր տան տարածքում, այսպես ասած, «հոգնած» և ծույլ մեղուների, ապա լավագույն լուծումը ջրով շաքարն է։ Այս խառնուրդը մեղվին կվերադարձնի իր էներգիան։ Ուղղակի խառնեք 2 ճաշի գդալ սպիտակ փոշիացված շաքարը մեկ ճաշի գդալ ջրի հետ և դրեք այն դրսում։

Պատմեք այս մասին ձեր ընկերներին, հարազատներին»։

Նյութի աղբյուրը՝ ԻՆՖՈ ՀԱ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS