Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նման ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանում այլևս չունենանք

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եւս մեկ կեղծիք վերացվեց:

Սերժիկի ետեւից գնաց նաեւ իր կեղծուպատիր սահմանադրութամբ եւ չընտրություններով ձեւավորված Ազգային ժողովը: Այլեւս վզերիս նստած տգետների, մորթապաշտների, ցինիկների, ձրիակերների, թալանչիների, կեղծավորների, սերժահպատակների եւ զավթարարների այդ գումարտակը չենք տեսնելու որպես օրենսդիր: Պատշաճորեն ամեն ինչ պիտի անենք նման խայտառակություն Հայաստանում այլեւս չունենալու համար: Մեր երկիրը արժանի չէր նման զրկանքների, եթե արժանի էլ էր, ապա շատ թանկ արժեցավ էս պատիժը: Պատրաստվեք կարգին խորհրդարան ընտրելու, այն պիտի լինի ժողովրդից, կառավարվի ժողովրդով եւ ծառայի ժողովրդին: Կասկածամիտները կհարցնեն՝ ինչ է ժողովուրդը: Ասեմ, նրանք, որ կարեցան իշխանությունը մաքրել զավթարարներից, հիմա կոնցլագերը մարդկանց գլուխներից եւ երկիրը ժանգից մաքրելու ժամանակն է: Կգա ժամանակ, երբ շատերը նախանձելու են մեզ, որ մենք տեսել ենք այս օրը:

Շնորհավոր ժողովուրդ !!!!!!!!!!!!!!

ՀԳ.
Նրանք, որ մայիսի 1-ից գուժում էին, թե հեսա գյալմառոբին կամ խեռժիկին կամ ԿԿ-ին կամ եսիմում կընտրեն վարչապետ, կործանվելու ենք, Աստված, իմ որքան կարելի է այսպես կարճատես լինել, հաստատ չէին իմացել հեղափոխության այն զորության մասին, որ գիտեին այլք: Ոչինչ, սարսափելի չէ, սերունդներ են եղել, որ հեղափոխություն ընդհանրապես չեն տեսել: Հիմա, կասեն, որ շուխուռ չդնեինք ու չզգուշացնեինք, հո ուրիշին էին ընտրելու ու կործանվելու էինք: Հա, շատ շնորհակալություն, զորանաք: Նորից Շնորհավորում եմ հատկապես ջահելությանը!!!

Պաչում եմ 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS