Կուրտիզանուհի են անվանում այն կանանց, որոնք և՛ իրենց մարմինը, և՛ իրենց անձը գումար բերող կապիտալի են վերածում։ Այսօր նման կա նայք աշխարհում շատ են, նրանք նաև Հայաս տանում են։Վեր ջերս ինձ համար ամենա թանկ սմարթֆոն ներից մեկը գնեցի։ Երկար ժամա նակ գոհ էի։Ընկերներս կատա կում էին, որ հնադար-յան հեռախոսն ազնվութ յանս ակնառու ապաց ույցն էր, իսկ հիմա շփոթելու են ինձ ժամա նակակից կուրտիզա-նուհիների հետ։ Երկար ծիծաղում էինք այս կատակի վրա, և թվում էր`վերջ, թեման սպառված է, սակայն հան-կարծ մի պատ մություն հիշեցի։
Մի օր հանդիպեցի նախկին գործընկերուհուս։ Նա տարիքով բավականաչափ մեծ է ինձնից, սակայն երբ շպար-վում է, բավա կան սեքսուալ տեսք է ունենում։ Խնամված, գեղեցիկ կին է, լավ կարիերայով։ Խոսեցինք դեսից–դենից, նրա դստերից, աշխատա նքից։ Գնալիս նա մոռացավ իր սմարթֆոնը, իբրև թե «գաղտնի երկր պագուի» նվերն էր, և երբ ես վերադար ձնում էի այն, մեր հարաբերությունների ձևա չափը որոշակի փոփո խության են-թարկվեց։
Նա որոշեց ինձ տեղ հասցնել` ճանապարհին «ճիշտ կյանքի» վարպե տության դաստալու համար։ Մենախոսութ-յունը սկսվեց նրանից, որ բոլոր կա նայք որոշա կի պահի ավելի խելացի են դառնում,և լավ է, եթե դա տեղի ունե-նա մինչ նրանք կկորցնեն իրենց գեղեցկությունը, և որ ցանկացած ռոմանտիկ հիմարություն 30-ից հետո անհե-տանում է։
«Պետք չէ ժամա նակ կորցնել, եթե գեղեցիկ ես։ Շուրջդ շատ ունևոր մարդիկ կան, թեկուզ և ամուսնացած։ Ավե-լի լավ, նմաններն ավելի հեշտ են խայծն ուտում ու ավելի դժվար հեռանում։ Բացի այդ, քիչ պահանջներ ունեն։ Ընդհանրապես կինը պետք է իր գինն իմանա։ Չէ՞ որ գլխավորը ճիշտ սկիզբն է։ Եթե սկսես հանդիպել ուսանող-ների և վաճառողների հետ, նախարարներին և պատգամավորներին հասնելը դժվար կլինի։
Դե, եթե դու.. (մի հայտնի «կույսի» անուն է տալիս)», – ասում է նա ու անդադար հեռախոսին նայում, որը լռում ու լռում է։Լիանան (անունը փոխած է) մոտ 25 տարեկան էր, երբ ամուս նացավ։ Սերը, հարսանեկան զգեստը, քողը, գինին, մեղրը. ամեն ինչ, ինչպես բոլորի մոտ, սակայն երեխայի ծնվելուց հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Մշտական գումարի բացակա յությունը, լավ հագնված ընկերուհիները, «բաժան ված ծանոթի» ճանապարհոր-դությունները սկսեցին նրան հունից հանել։ Ամուսնու մշտական հոգնա ծությունն ու նվնվոցն ավելի էին սրում իրավիճակը։
Եվ մի օր, ամուսնու հերթական գործուղ ման ժամա նակ, նա «բաժան ված» ընկե րուհու և ընկերուհու «բոյֆ-րենդի» ընկերոջ հետ ընթրիքի գնաց։ Ամեն ինչ հաջողվեց։ Աղջիկն աստիճա նաբար ներքաշվեց ժամանակակից կուրտիզանուհու դերի մեջ։ Գումարի պակաս այլևս չկար, նվեր ներն ու ռեստորան ներ այցելելը հաճա խակի դարձան։ Ամուսինը գրեթե ոչինչ չէր նկատում, պարզապես պետք էր ժամանակին ջնջել հաղորդագրություններն ու զանգերը։ Որոշ ժամա նակ անց կինը նրան ամեն ինչ պատմեց, և ամուսինը լքեց նրան։
«Չկա տղամարդ` չկա խնդիր։ Հիմա ավելի լավ եմ ապրում։ Մեծ շրջապատ ունեմ, բարձրաստիճան ատյաննե-րում կապեր։ Բոլորի հետ հո չեմ քնում։ Լինում է, որ պարզապես երեկույթներին ուղեկցում եմ, ծանոթներիս հետ եմ ծանոթացնում,երբեմն փորձում եմ որևէ բան պարզել։Ինձ հետ քնելու համար,պետք է լավ ծախսվել։Թանկար-ժեք ռեստորան ներով էլ չես խաբի։ Ինքս էլ կարող եմ հաշիվը փակել։ Գոնե մի անգամ պետք է արտեր կիր տա-նի, ավտոմեքենաս փոխի կամ գոնե վերանորոգի բնակարանս։ Ընդհանրապես, այդ ամենին պետք է նայել որ-պես բիզնեսի», – ասում է նա և ան դադար նայում հեռախոսին։
Խոստովանում է, որ կոպիտ է դարձել կշտամբանքների և իրեն ամո թանք տալու պատճա ռով։ Եղել է նաև այն-պես, որ ուզել են պահել։ Նույնիսկ ուժ են կիրառել։ Եղել է, որ ինքն է սիրահարվել, կարոտել է և նույնիսկ խան դել, սակայն քաջ գիտակ ցել է իր կարգավի ճակը։ Հիմա ավելի դժվար է դարձել։ Եղբայրը գրեթե չի շփվում իր հետ։ Աղջիկը սկսել է անհար մար հարցեր տալ։ Եվ մայրն էլ խնդրում է վերջ տալ ուղևորութ յուններին և գիշե-րային գործերին։ Սակայն դստերը պետք է ոտքի կանգնեցնել, ծերության համար գումար «աշխատել» և ընդհան րապես ուզում է բարեկեցիկ ապրել։
«Հիշո՞ւմ ես Ելե նային (անու նը փոխած է), եկել էր օֆիս։ Նրա բախ տը բերում է։ Հուսա լի մեկին է հանդիպել։ Բիզնես է նվիրել իրեն։ Հիմա նա միջոցա ռումների կազմակերպիչ է (իվենթ–մենեջեր), բոլոր ճոխ երեկույթները ինքն է կազմակերպում, այնտեղ էլ հաճախորդ գտնում։ Ճիշտ է ստիպված էր պլաստիկ վիրահա տություններ անել` կուրծքը, շուրթերը և ինչ-որ բան կոպերի հետ, բայց շատ է երիտաս արդացել։ Ամուսին է գտել։ Երեխա է ունեցել և բաժանվել։ Բայց ամուսինը բնակարան է նվիրել, երեխայի հոգսերն էլ հոգում է։ Էլ ի՞նչ է պետք։ Թեև շատ բան է պետք, բայց…», – ասում է ու նայում հեռախոսին։
Պարզվում է` դուստրը նախ կին ամուսնու մոտ է և չի զանգա հարում։ Ամուս նու հետ նա շփվում է, միայն այն ժամանակ, երբ վերջինը հարբած է լինում և ուզում է արտահայտվել ու հիշեցնել, թե «ինչպիսինն է նա», բայց երեխայի հետ հայրը հանդիպում է կանո նավոր` ամիսը երկու անգամ և վերա դարձնում երեխային բոլորովին փոխված։ Վերջերս աղջիկը նույնիսկ ակնար կել է, որ ուզում է հոր և նրա նոր ընտանիքի հետ ապրել։ Լիանան մտավախություն ունի`գուցե հայրը պատ մո՞ւմ է դստերը, թե ինչու է իրենց ընտանիքը քանդվել, և ինչով է մայրն իրականում զբաղվում և գումար վաստակում։
Նա դեռ երկար եղունգ ներով խփում ղեկին, խո սում ժամանակակից կուրտի զանուհու կյանքի բարիք ների ու գրավչության մասին, իր սխրագոր ծության, ազա տության և լայն հնարավո րությունների, սակայն յուրաքանչ-յուր խոսքի հետ ավելի քիչ է հավատում սեփական խոսքերին։ Եվ միայն վերջում ես հասկացա, որ եթե հեռա խոսը նա չմոռանար, ապա այս պատմությունն անհայտ կմնար, իսկ պատ մում է միայն այն պատճառով, որ չի հավատում, որ չեմ ընթերցել իր հաղորդա գրությունները։