Ամերիկուհին դարձել է միլիոնատեր, սակայն նրա ուրախությունը տևել է ընդհամենը տաս րոպե

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի բնակչուհին անսպասելիորեն միլիոնատեր է դարձել, սակայն դա տևել է ընդամենը 10 րոպե։

Ինչպես գրում է lenta.ru-ն, 26-ամյա Էլեն Ֆլեմինգը ձայնային հաղորդագրություն է ստացել TD Ameritrade ընկերության աշխատակցից, որտեղ դրամական հաշիվ ուներ։ Հաղորդագրությամբ երիտասարդ աղջկան տեղեկացրել են հաշվի համալրման մասին։ Երբ նա միացրել է բջջային հավելվածն ու ստուգել հաշիվը՝ այնտեղ հայտնաբերել է ավելի քան մեկ մլն դոլար։

Ֆլեմինգը խոստովանել է, որ ցանկացել է գաղտնի պահել գումարի առկայությունը։ Այդ գումարով նա կկարողանար լքել աշխատանքն ու վճարել ուսման համար կուտակած պարտքերը։ «Պետք է օգտվել կյանքի ընձեռած ամեն հնարավորությունից, սակայն այս հնարավորությունն, ինչպես երևում է, կարող էր ինձ բանտ հասցնել։ Դրանք չարժեին դա», — ասել է ամերիկուհին։

Աղջիկը ստեղծված իրավիճակի մասին պատմել է մորը, այնուհետ զանգահարել TD Ameritrade և պատմել թյուրիմացության մասին։ Նրան բացատրել են, որ գումարն իրականում պետք է փոխանցվեր մեկ այլ անձի, որն ունի նույն անուն-ազգանունն ու ապրում է Ֆլորիդայում։

Տասը րոպե անց ընկերությունն ուղղել է սխալը, և Ֆլեմինգի հաշվին մնացել է միայն 63 դոլար։

Ամերիկուհին, սակայն, իրավիճակին մոտեցել է հումորով ու Twitter-ի իր էջում կատակով նշել, որ իր մահից հետո իր մասին գրվածքներում իրեն հիշեն որպես «Էլեն Ֆլեմինգ, որը հասցրել է միլիոնատեր լինել»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS