Ամիսներ առաջ հիպերմարկետում մի դեպք եղավ․․․Մինչ այսօր հիշելիս ամաչում եմ

Ամիսներ առաջ հիպերմարկետում մի դեպք եղավ․․․Մինչ այսօր հիշելիս ամաչում եմ

Վերջերս գնացել էի սուպերմարկետ, որ տան համար առևտուր կատարեմ։Միս գնեցի, միրգ, որոշեցի ուրախաց-նել երեխաներիս, վերցրեցի տորթ․․․Մի խոսքով, սովորական առևտուր։Մինչ ընտրում էի տորթը, ինձ մոտեցան երկու տղաներ, մոտ 8-10 տարեկան, այնքան էլ լավ տեսք չո ւնեին։ Երկուսն էլ հնամաշ հագուստով էին, փոշոտ բաճկոններով և կոշիկներով։ Չգիտես ինչու կարծեցի, որ գրպա նահատներ են։ Նրանից մեկն ինձ ասաց․

—Բարև ձեզ, դուք մեքենա ունե՞ք։

Ես էլ բարկացած պատասխանեցի․

—Իսկ ձեր ի՞նչ գործն է, ունեմ թե չէ։

Զգացի, որ տղաները տխրեցին, և կրտսերն ավելացրեց․

—Դե մենք կարող ենք այն լվաալ, իսկ դուք փոխարենը մեզ համար 2 բուլկի և հյութ կգնեիք․․․

Տղաներն՝ առանց իմ պատասխանին սպասելու, պտտվեցին և գնացին։ Իսկ ես նայեցի սայլակիս մեջ և այնքան ամաչեցի։Սայլակս մի կողմ դնելով՝ ամբողջ խանութով մեկ վազեցի նրանց հետևից և տեսա, որ արդեն ելքի մոտ են։

—Եկեք, տղաներ,-կանչեցի նրանց ձեռքով։

Ես նրանց առաջարկեցի 3000 դրամի սահմաններում վերցնել այն, ինչ իրենց պետք է։ Ամաչում էի միայն երկու բուլկի գնել և տալ երե խաներին։ Կան գնած սպասո ւմ էի դրա մարկղի մոտ, տեսնեմ,բերել են 2 բո ւլկի, 2 փոքր հյութ, 1 տուփ թեյ և մի քիչ վաֆլի։ Դրամարկի կողքի հատվածից երկու սնիկերս էլ ես ավելացրեցի։

Ինչպես հետո իմացա, թեյն ու վաֆլին վերցրել էին հիվանդ մորն ուրախացնելու համար։Իսկ երբ տոպրակն ար-դեն նրանց մոտ էր, տղաներն առույգ հարցրեցին․

—Իսկ հիմա մենք ի՞նչ պիտի անենք։

—Ուտեք և ուրախ զբոսնեք,-պատասխանեցի նրանց։ Հավանաբար, նրանք սովոր են, որ ամեն ինչի դիմաց ինչ-որ աշխատանք պիտի կատարեն։

Այս իրավիճակն ինձ սովորեցրեց ուշադրություն չդարձնել մարդկանց արտաքին տեսքին, և միայն հետո մարդ-կանց։ Ամոթի զգացումն ինձ հանգիստ չի տալիս։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS