Ամերիկյան շուկայում այս տարի պետք է դուրս գան վաճառքի նոր սեքս-ռոբոտներ։
Այս ռոբոտները նախատեսված են լինելու իգական սեռի ներկայացուցիչների համար։ Մասնագետները, ովքեր աշխատել են ռոբոտի ստեղծման վրա, ենթադրում են, որ այն մեծ պահանջարկ կվայելի շնորհիվ մի շարք առավելությունների։
Այս սեքս-ռոբոտի հնարավորությունների մեջ են մտնում մարդուն գրկելը, մի շարք սովորույթները մտապահելը և այլն։ Հետաքրքիրը այն է, որ այն կարող է նաև կարճ խոսակցություն վարել։
Այս ռոբոտի արտադրողը հանդիսանում է Realbotix ընկերությունը։
Այս ընկերությունը առաջին անգամը չէ, որ արտադրում է նմանատիպ ռոբոտներ։ Մեկ տարի առաջ այս ընկերությունը արտադրեց սեքս-ռոբոտները նախատեսված տղամարդկանց համար։ Տղամարդկանց համար նախատեսված տարբերակը նույնպես կարողանում է խոսել և կատարել բոլոր ցանկությունները, որի շնորհիվ այն մեծ պահանջարկ է վայելում տղամարդկանց շրջանում։
Նոր ռոբոտը պետք է աշխատի մի հավելվածով, որը կոչվում է Harmony ։ Այս հավելվածը նախատեսված է արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտների համար։ Հավելվածում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն փոխանցում է ռոբոտներին։
Նոր ստեղծված ռոբոտը ունենալու է բիոնիկական առնանդամ, որը միշտ պատրաստ է լինելու բավարարել կանանց ցանկությունները։ Գնորդները մինչ ռոբոտին գնելը հնարավորություն են ունենում որոշել վերջինիս մաշկի գույնը և մարմնի ձևը։
Ընկերության հիմնադիր Մեթ Մակմուլենը հավոզված է, որ ռոբոտը կբավարարի ոչ միայն կանանց սեռական ցանկությունները, այլ նաև կդառնա նրանց համար կողակից։
Տղամարդ ռոբոտները դեռ վաճառքի դուրս չեն եկել, բայց վաճառքւմ են արդեն կին ռոբոտները, որոնց արժեքը կազմում է 14000 ամերիկյան դոլլար։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։
Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։