Ամուսինն աշխատանքից վերադարձավ տուն և տեսավ, որ երեք երախները տան բակում են՝ և դեռ գիշերա-զգեստով: Նրանք խաղում էին հողի և ցեխի մեջ՝ սնունդի տուփերով, և ամենուր աղբ էր:
Տան դուռը բաց էր:Շունը ոչ մի տեղ չէր երևում: Միջանցքում ավելի մեծ քաոս էր. լույսը միացրած էր, պատերից մեկի մոտ հատա կին գցած էին ծածկոցներ: Հյուրասենյակում շատ բարձր ձայնով աշխատում էր հեռուստացույ-ցը, սենյակում անթիվ հագուստ ու խաղալիք կար հատակին:
Լվացարանը լիքն էր կեղտոտ ափսեներով և կաթսաներով, նախաճաշի մնացորդները դեռ սեղանին էին, սառ-նարանի դուռը բաց էր, շան կերը թափված էր հատակին, սեղանի տակ կար կոտրված ապակի, իսկ դռան մոտ՝ մի քիչ ավազ:Ամուսինը վազեց առաջ՝ հաղթահարելով խաղալիքների և կեղտոտ հագուստի տեսքով խոչընդոտ-ները: Նա վախենում էր, որ կնոջ հետ մի լուրջ բան է եղել, և ուզում էր շտապ գտնել նրան:
Հանկարծ նկատեց, որ լոգարանի դռան տակից ջուր է հոսում:Բացելով լոգարանի դուռը՝ տեսավ անտանելի խառ-նաշփոթ. խոնավ սրբիչ ներ, հատակին գցած օճառներ, խաղալիքներ: Պատերին և հայելուն ատամի մա-ծուկ էր քսած: Ամուսինը վերջապես հասավ ննջասենյակ և տեսավ, որ կինը՝ գիշերազգեստը հագին, հանգիստ պառկած է անկողնու մեջ: Նա ուղղակի գիրք էր կարդում:
Կինը՝ տեսնելով ամուսնուն, ժպտալով հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը:Ամուսինը լավ չէր հասկանում,թե ինչ է կատարվում, և միայն կարողացավ ասել.
-Ի՞նչ է այստեղ եղել:
Կինը նորից ժպտաց և ասաց.
-Դու ամեն օր աշխատանքից հետո հարցնում ես, թե ես այսօր ինչ եմ արել:
-Այո, այդպես է:
-Դե, սիրելիս, այսօր ոչինչ չեմ արել…