Ամուսինը բերեց դա կնոջ վերջին քիմիոթերապիայի ժամանակ. Իսկ հիմա ուշադրություն դարձրեք վարդերի ծաղկեփնջին և ամեն ինչ կհասկանաք

Մեր այսօրվա հերոսուհին՝ Ալիսան, 2015 թվականից սկսած քիմիոթերապիայի կուրսեր էր ընդունում: Բուժման ընթացքում նա 3 ծանր վիրահատություն էր տարել, որից հետո պետք է ընդուներ վերջին քիմիոթերեպիան:

Նրա ամուսինը Բրեդը շատ էր ցանկանում այդ իրադարձությունը տպավորիչ դարձնել և կնոջը անակնկալ մատուցել:

Այդ նպատակով նա համացանցում էջ բացեց, որտեղ Ալիսայի պատմության հետ ծանոթացողները կարող էին դրամական օգնություն ցուցաբերել կնոջը վարդեր նվիրելու համար:

«Այսօր կնոջս քիմիոթերապիայի վերջին օրն է: Այս ընթացքում ես հասկացա, որ նա մեծ կամքի տեր անձնավորություն է և կյանքի նկատմամբ բավականին ուժեղ անհատականություն: Առջևում դեռ մի քանի վիրահատություններ էլ կան, բայց քիմիոթերապիան արդեն անցյալում է, որը բավականին մեծ առաջընթաց է: Ես շատ եմ ուզում նրա համար անել մի յուրահատուկ բան, որպեսզի ապացուցեմ, թե, որքան շատ եմ սիրում նրան և, թե ինչպես են ընտանիքը և ընկերները աջակցում իրեն»:

«Բացի այդ, ես կցանկանայի հավերժացնել հիվանդության դեմ պայքարի այս պատմությունը, ստեղծելով բարեգործական հիմնադրամ՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնելու համար: Սա իմ և Ալիսիայի ընկերների ընդհանուր գաղտնիքն է, որի մասին նա տեղյակ չէ»:

«Ես պարզապես ցանկանում էի նրան ծաղիկներով «ծածկել», ինչը շնորհիվ բարի մարդկանց իրականություն դարձավ: Վարդերից յուրաքանչյուրն արժեր 10$, իսկ այդքան շատ ծաղիկ գնելու համար մեզնից պահանջվեց 2 խանութ: Այդ ամենը ուղղակի անկկարագրելի էր: Երբ ծաղիկները ներս բերեցին ես պարզապես հուզմունքից չէի կարողանում  թաքցնել արցունքներս»:

«Եթե հաշվի առնեք բոլոր նրանց, ովքեր որոշել էին վարդ գնել քաղցկեղով հիվանդների համար, ապա այդ թվի մեջ կմտներ ավելի քան 170 ընտանիք: Երբ վարդերի քանակը հասավ 500-ի, ես դադարեցրի այդ գործընթացը, քանի, որ այդքան ծաղիկները տեղավորելու համար մեզնից արդեն պահանջվել էր 36 ծաղկաման»:

«Այն բանից հետո, երբ ես ծաղիկները նվիրեցի կնոջս, նա իր տպավորություններով կիսվեց իր նման հիվանդների հետ և նրանցից շատերին ծաղիկներ ուղարկեց»:

«Դա շատ հուզիչ տեսարան էր, այդտեղ գտնվողներից շատերը նույնիսկ լաց էին լինում»:

Բրեդի այս քայլը իրոք հարգանքի է արժանի: Նա իր կնոջ համար առանց այդ էլ մեծ նշանակություն ունեցող օրը վերածեց իսկական տոնի:

Ցանկանում ենք Ալիսային և բոլոր հիվանդներին քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Rednews.info

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS