Ամուսինը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ բաժանի իրեն և կնոջը. Քահանա մի պայման է դնում…

Մի մարդ դիմում է քահանային, թե՝
— Տեր հայր, ուզում եմ բաժանվել:

Քահանան էլ ասում է.
— Շատ լավ, բայց մի պայմանով:
— Ի՞նչ պայման:
— Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես»։ Դրանից հետո կբաժանեմ:

— Է, Տեր հայր…
— Նայիր, դու գիտես, թե չէ չեմ բաժանի:
— Լավ, կասեմ:
Անցնում է երկու ամիս։ Քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.

— Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցի՞ր:

Մարդը պատասխանում է.
— Այ մարդ խելքս գցե՞լ եմ, ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…

«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»:
Եփես. 5:25

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS