Ամուսինը կնոջը խնդրեց, որ իր համար Իտալիաից որպես նվեր գեղեցիկ իտալուհի բերի, Սակայն քիչ հետո նա զղջաց, որ նման բան է խնդրել

Կինը մեկնում էր Իտալիա՝ կոնֆերանսի: Երբ ամուսինը նրան ուղեկցեց օդանավակայան, կինն ասաց.

-Շնորհակալություն, սիրելիս: Ի՞նչ կուզես բերեմ քեզ  Իտալիայից:

Ամուսինը, ծիծաղելով,  ասաց.

— Իտալուհի:

Կոնֆերանսը ավարտվեց և կինը վերադարձավ: Օդանավակայանում ամուսինը հետաքրքրվեց կնոջից, թե ինչպես է անցել ուղևորությունը, ապա հարցրեց.

— Դե ինչ, սիրելիս, կարծում եմ՝ չես մոռացել նվերս:

— Ի՞նչ նվեր,- զարմացավ կինը:

— Դե, այն… իտալուհուն, որ խնդրեցի քեզնից, -կրկին ծիծաղելով ասաց ամուսինը:

—Ա՜խ, դու հիշում ես… Դե, սիրելիս, ես արեցի ամենը, ինչ կարող էի… մնացել է միայն սպասել 9 ամիս, որպեսզի իմանանք իտալուհի՞ է արդյոք, թե…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS