Ամուսինը կնոջն ասաց, որ ցանկանում է բաժանվել․ Կինը համաձայնեց, սակայն մի պայմանով․․․Տարօրինակ պահանջը գլխիվայր
շուռ տվեց ամեն ինչ։Տղամարդը վերադառնալով տուն, կանգնեց կնոջ դիմաց և ասաց, որ ցանկանում է բաժանվել: Կնոջ համար
սաստիկ հարված էր դա: Նա ողջ գիշեր լաց էր լինում և փորձում էր հասկանալ պատճառը:
Տղամարդը որոշել էր բաժանվել, որովհետև այլևս չէր սիրում նրան, նրա սիրտն ուրիշ կնոջ համար էր բաբախում:Տղամարդը կնոջը
հայտնեց նաև, որ նրան է թողնում բնակարանը, ավտոմեքենան և ընկերության բաժնետոմսերի 30%-ը:Սակայն կինը նրան ասաց,
որ իրեն ոչինչ հարկավոր չէ:
Պարզապես խնդրեց մեկ ամիս իր կողքին լինել ու հեռանալ միայն մեկ ամիս անց, քանի որ նրանց որդին կարևոր քննություններ պի-
տի հանձներ և կինը կարծում էր, որ բաժանության լուրը կխանգարի որդուն լավ հանձնել քննությունները:Կինը խնդրեց նրան նաև
ամեն առավոտ իրեն ձեռքերի վրա դուրս բերել ննջարանից և քնքուշ խոսքեր շշնջալ, ինչպես ամուսնության առաջին օրը:
Եվ տղամարդը որոշեց համբերել մեկ ամիս և տանել կնոջ այդ տարօրինակ քմահաճույքը:Սակայն օրեցօր տղամարդը զգում էր, որ
իր մեջ դեռ մեռած չէ սերը այդ կնոջ նկատմամբ: Հանկարծ նա հասկացավ, որ մոռացել է ինչ գույն ունեն կնոջ աչքերը, որոնց համար
նա խենթանում էր, նկատեց, որ կնոջ դեմքին կնճիռներ են հայտնվել:Փաստորեն ապրել էր նրա կողքին օտարի պես: Երբ մեկ ամիսը
մոտենում էր ավարտին տղամարդը գնաց սիրուհու մոտ և նրան հայտնեց, որ չի ցանկանում բաժանվել կնոջից:
Նա այդ օրը շատ վաղ էր արթնացել և որոշեց սիրուհուց բաժանվելուց հետո կնոջ համար ծաղիկներ գնել:Նա ծաղիկներով և լայն
ժպիտով մտավ տուն և մտածելով, որ կինը դեռ քնած է, մտավ ննջարան:Սակայն… կինը մահացել էր քնած վիճակում:
Պարզվում է, որ կինը տառապում էր քաղցկեղով: Նա գիտեր, որ շուտով մահանալու է, և չէր ցանկանում, որ որդին երկու հարված
ստանա՝ ծնողների բաժանությունը և մոր մահը:Նա ցանկացել էր երջանիկ մահանալ…