Օլջերների ընտանիքի համար չափազանց բարդ շրջան էր: Դայանան սրտի տակ էր կրում երկար սպասված երեխային, ով շատ շուտով պիտի ծնվեր: Ցավոք, Մարկը՝ Դայանայի ամուսինը, կորցրել էր հույսը, որ կտեսնի իր դստերը:
Վերջերս տղամարդն ուրախանում էր, որ կարողացել է հաղթահարել քաղցկեղը: Սակայն ապաքինվելուց 2 շաբաթ անց ապագա հայրիկն իմացավ, որ ամիսներ տևած քիմիաթերապիայի կուրսերը ոչնչացրել են իր թոքերը: Բժիշկներն ասացին, որ խեղճին ապրելու մնացել է ընդամենը մի քանի օր: Մարկը թևաթափ էր եղել…
Այդ ժամանակ Դայանան՝ խորհրդակցելով մասնագետների հետ, գնաց շատ լուրջ քայլի: Բժիշկները թույլ տվեցին խթանել ծննդաբերությունը, ինչի արդյունքում Օլջերների փոքրիկ աղջնակը ծնվեց ժամկետից երկու շաբաթ շուտ:
Չնայած նրան, որ Մարկը տանջված էր հիվանդությունից, նա մի ժամ շարունակ գրկել էր դստերը և անդադար շնորհակալություն հայտնում կնոջը:
Բժիշկները ցնցված էին կնոջ արարքից:
Ցավոք, դստեր հետ հանդիպումը եղավ Մարկի կյանքում վերջին իրադարձությունը: Հաջորդ օրը նա ընկավ կոմայի մեջ, իսկ ավելի ուշ մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով…
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը