Ամուսինը մտավ բաղնիք այն պահին, երբ կինը նոր էր ավարտել լոգանքը. Մի քանի պատմություն, որը Ձեզ կստիպի ոչ միայն ժպտալ, այլ նաև մտածել կյանքի մասին…

6 զվարճալի պատմություն խորը իմաստով,որոնք կստիպեն ոչ միայն ժպտա,այլ մտածել կյանքի մասին:

Դաս 1

Ամուսինը մտնում է լոգարան այն պահին,երբ կինը դեռ նոր էր ավարտել լոգանքը:Լսվում է դռան զանգը,կինը փաթաթվում է սրբիչով և վազում բացելու:

Դռան շեմին կանգնած էր հարևան Բոբը:Նա ասա,որ կտա 800 դոլար,եթե կինը հանի իր սրբիչը: Կինը մի քանի վայրկյան մտածելուց հետո հանեց սրբիչը.

Բոբը նրան տվեց 800 դոլար և գնաց:Կինը կրկին փաթաթվեց սրբիչով և վերադարձավ լոգարան:Ամուսինը հարցրեց,թե զանգն ով էր տալիս,կինը պատասխանեց,որ Բոբն էր:Այդ ժամանակ ամուսինն ասաց.

-Շատ լավ է,որ եկել էր,հուսամ բերել էր այն 800 դոլարը,որը ինձ պարք էր մնացել:

Վարկ տալիս կիսվեք տեղեկությամբ մարդկանց հետ,հակառակ դեպքում կարող եք հայտնվել վատ իրավիճակում:

Դաս 2

Քահանան առաջարկեց մենուհուն տեղ հասցնել մեքենայով:Երբ նա նստեց մեքենան ոտքը ոտքին գցեց,այդ ժամանակ նրա մի ազդրը սկսեց երևալ:

Քահանան չդիմացավ և ձեռքը դրեց կնոջ ոտքին,ինչից հետո կինն ասաց.

-Դուք հիշու՞մ եք Սաղմոս 129-ը:

Այդ ժամանակ քահանան ետ քաշեց ձեռքը,սակայն որոշ ժամանակ անց կրկին դրեց ձեռքը կնոջ ոտքին և կրկին լսեց նույն արտահայտությունը:

Քահանան ասաց.

-Կներեք,քույր,սակայան ես չդիմացա:

Երբ նրանք հասան մենաստան,քույրը հոգոց հանեց և դուրս եկավ մեքենայից:

Երբ քահանան ետ վերադարձավ եկեղեցի,գտավ Սաղմոն 129-ը:Այնտեղ գրված էր «Ավելի հեռուն գնա,փնտրիր և կգտնես դու երջանկությունը»:

Եթե դուք վատ գիտեք ձեր աշխատանքը,ապա զարգացման համար շատ իրադարձություններ կարող եք բաց թողնել:

Դաս 3

Առևտրի բաժնի վարիչը,քարտուղարուհին և կառավարիչը գնում են ճաշելու և գտնում են մի հնադարյան լամպ:Դրա միջից դուրս է գալիս ջին և ասում, որ կկատարի նրանց մի ցանկությունը:

Քարտուղարուհին ասում է.

-Ես եմ առաջինը:Ես ուզում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում,նավի վրա և ոչնչի մասին չմտածել:

Ջինը կատարում է նրա ցանկությունը:

Առևտրի բաժնի վարիչն ասում է.

-Իսկ հիմա ես եմ:Ես ուզում եմ Հավայան կղզիներում,ծովափին,մերսումով և անսահման շատ խմիչքով,կյանքիս սիրո հետ միասին:

Ջինը կատարում է նրա ցանկությունը և ասում կառավարիչին.

-Իսկ հիմա  քո հերթն է:

-Ես ուզում եմ,որ այս երկուսը վերադառնան աշխատանքի ճաշից հետո:

Միշտ թույլ տվեք ղեկավարությանը առաջինը խոսել:

Դաս 4

Արծիվը նստել էր ծառի վրա և հանգստանում էր,ոչինչ չէր անում:Նրան մոտեցավ նապաստակը և ասաց.

-Ես կարո՞ղ եմ քեզ պես նստել և ոչինչ չանել:

Արծիվը պատասխանեց.

-Իհարկե կարող ես:

Որոշ ժամանակ այդպես նստելուց հետո անտառից հայտնվեց աղվեսը և կերավ նապաստակին:

Հանգիստ նստելու և ոչինչ չանելու համար պետք է շա՜տ բարձր նստել:

Դաս 5

Հնդկահավը խոսում էր ցուլի հետ.

-Ես երազում եմ հասնել այս ծառի գագաթին,սակայն այդքան ուժ չունեմ:

Ցուլը պատասխանեց.

-Ինչու՞ չես ուտում իմ աթարը,այն կսնուցի քեզ,ուժ կտա:

Հնդկահավը փորձեց և իսկապես,կարողացավ հասնել առաջին ճյուղին,երկրորդ օրը նա կարողացավ հասնել 2-րդ ճյուղին,իսկ 3-րդ օրը նա կրկին կերավ աթարը և հասավ ծառի գագաթին:Նրան տեսավ ֆերմերը և կրակեց:

Կեղտով մանիպուլացիան կարող է օգնել հասնել բարձունքների,սակայն դա այնտեղ ձեզ չի պահի:

Դաս 6

Փոքրիկ թռչնակը թռչում էր հարավ:Այնքան ցուրտ է,որ նա սառեց և ընկավ գետնին:Կովը նրա մոտով անցնելիս կեղտոտեց վրան:Կովի կեղտի մեջ պառկած ժամանակ թռչունը տաքացավ,կյանքի վերադարձավ:

Նա այնքան լավացավ,որ սկսեց երգել:Այդ ժամանակ կողքով անցնող կատուն լսեց նրա ձայները,հանեց թռչունին կեղտի միջից և կերավ նրան:

1.Ոչ բոլորը,ովքեր կեղտոտում են ձեզ վրա,ձեր թշնամին են:

2.Ոչ բոլորը,ովքեր հանում են ձեզ այդ կեղտից ձեր ընկերն են:

3.Երբ կեղտի մեջ ես,ավելի լավ է բերանդ փակ պահես:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS