Ամուսինը որոշեց կնոջ համար մատանի գնել, սակայն չգիտեր նրա մատի չափսը. Այն ինչ արեց նա ոչ մեկի մտքով չէր անցնի

Որոշեցի կնոջս համար մատանի գնել, սակայն մի խնդիր կար՝ մատի չափսը չգիտեի: Սպասեցի մինչև խորը քնի, բերեցի իմ կախարդական տուփը՝ լցված գնդերիթներով ու պտուտակամերներով (болт,гайка) և քանի որ ուրիշ բան մտքովս չանցավ, որոշեցի պտուտակամերի միջոցով վերցնել մատի չափսը:

Հաջորդ օրը մատի չափսին համապատասխանող պտուտակամերով գնացի մատանի գնելու:Մտա զարդերի խանութ, որը կիսված էր երկու մասնաբաժնի: Ինձ անմիջապես մոտեցավ վաճառողուհին:Ես հպարտորեն ցույց տվեցի պտուտակամերը և ասացի, որ այդ չափսի մատանի է ինձ անհրաժեշտ:

Աղջիկը, անզուսպ ծիծաղից թուլացած, ներողություն խնդրեց և վազեց:Դե ինչ,ես նման ռեակցիայի պատրաստվել էի Գնացի փնտրելու մեկ ուրիշ վաճառողուհու կողքի մասնաբաժնում: Մոտենալով` տեսա մեկ այլ աղջկա, որը զրուցում էր մի տղամարդու հետ. վերջինս մեջքով դեպի ինձ էր: Ես աղջկան ցույց տալով պտուտակամերը ասացի, որ ինձ այդ չափսի մատանի է անհրաժեշտ:

Այդ պահին տղամարդը,թեքվեց՝ձեռքին գնդերիթ:Այսպես,ծիծաղից արցունքակալած աչքերով,ընտրեցինք մատանիները: Պետք է խոստովանել, որ միայն տղամարդկանց մտքով կանցներ նման բան…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS