Ամուսինը օտար քաղաքում պատահաբար հանդիպեց իր նախկին կնոջը․ Տասը օր անց նա հուսահատությունից չգիտեր ինչ աներ․․․

Ինչ-որ մեկին այս պատմությունը անիրական կթվա, բայց ինչ-որ մեկն էլ ասել է, որ աշխարհը մինչև ուղնու ծուծ-քը իրական է:«Իմ ընկեր Սաշան ռոստովյան գործուղումից տուն էր վերադառնում: Տոմս գնելուց հետո վրոշում է, ինչպես ասում են դանդաղ տուրիստական քայլով, շրջել քաղաքով: Այդ ժամանակ նրան է մոտենում մի կին, ո-րին նա անմիջապես ճանաչում է: Դա Զինան էր, նրա առաջին կինը:

Նրանք 12 տարի առաջ բաժանվել էին: Երբեմնի հարազատ դեմքը գրեթե չէր փոխվել, միայն գունատ էր: Երևի հուզված էր: Սաշան նրան գժվելու աստիճան սիրում էր, որն էլ դարձել էր նրանց բաժանվելու պատճառը՝ նա նրան խանդում էր առանց պատճառի և բոլորի նկատմամբ:Վերջ ի վերջո Զինան, այլևս չհանդուրժելով հարցա-քննությունները՝ հեռացավ :

Մի անգամ Սաշան աշխատանքից շան ձագի հետ տուն վերադառնալով, սենյակում ոչ ոքի չի գտնում, իսկ սեղա-նին երկտող կար: Զինան գրում էր, որ Սաշային շատ է սիրում, բայց որոշել է հեռանալ: Նա հոգնել էր մշտական կասկածանքներից: Եվ ահա 12 տարվա բաժանումից հետո պատահական հանդիպում է նրան այդ քաղաքում: Նրանք երկար ժամանակ զրուցում են, հանկարծ Սաշան հիշում է, որ գնալու ժամանակն է: Նա սկսում է հրա-ժեշտ տալ.

-Կներես, ես պետք է գնամ, ես արդեն ուշանում եմ : Այդ ժամանակ Զինան ասում է. Սաշա, խնդրում եմ ինձ հա-մար մի բան անես, հասկանում եմ, որ շտապում ես, բայց խնդրում եմ չմերժել: Արի հանդիպենք մի ընկերությու-նում, դա իմ համար շատ կարևոր է, իսկ ես մենակ այնտեղ չեմ կարողանում գնալ: Իհարկե ընկերս համաձայն-վում է, բայց պայմանով, որ երկար չի տևի:

Նրանք մոտենում են մի հսկայական շինության և երկար ժամանակ մի թևից մյուսն են քայլում, բարձրանում և իջնում են աստիճաններով, և Սաշան խոստովանում է, որ նրան այն ժամանակ թվում էր, որ այդ ամենը 15 րո-պեից ավել չի տևել:Նրանց կողքով անցնում էին տարբեր տարիքի մարդիկ՝ երեխայից մինչև ծեր: Ինչ-որ պահ Զինան մտնում է դռներից մեկից ներս:Մինչև ներս մտնելը Զինան նայում է հրաժեշտ տվողի հայացքով.

-Ինչ հետաքրքիր է: Ես չկարողացա ապրել թե քո հետ, թե առանց քեզ: Սաշան սպասում էր: Նա դուրս չէր գա-լիս, Սաշան արդեն ավտոբուսից ուշանում էր: Սաշան խոստովանում է, որ մի պահ, երբ նայում է շուրջը, սար-սափում է. շինությունը լքված էր: Պատուհանների փոխարեն անցքեր էին:

Աստիճանաքայլեր չկային, դրանց փոխարեն տախտակներ էին, որոնցով նա դժվարությամբ ցած իջավ: Ավտո-բուսից մի ժամ ուշացել էր, և ստիպված էր նոր տոմս գնել: Երբ Սաշան տոմս էր գնում, կայարանում հայտնե-ցին, որ այն ավտոբուսը, որից նա ուշացել էր վթարի էր ենթարկվել և ընկել էր գետը: Ոչ մեկը կենդանի չէր մնացել:

Երկու շաբաթ հետո Սաշան գնում է նախկին զոքանչի մոտ: Ելիզավետա Սերգեևնան պատմում է, որ Զինան բաժանումից մեկ տարի հետո մահացել է: Սաշան չի հավատում, մտածելով, որ կինը չի ցանկանում աղջկա տե-ղը ասել, բայց կինը նրան տանում է աղջկա գերեզմանի մոտ:

ԵՎ ահա իմ ընկերը կանգնած էր հուշարձանի առաջ, որտեղից նրան ժպտում էր սիրելի կինը, որը անբացատրե-լի կերպով մահից հետո փրկեց նրա կյանքը….»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS